Բանավոր ժողովրդական մշակույթի փոխադրումը գրավորի «Սիրակարկաջ»-ի էջերում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.1.144Բանալի բառեր:
«Սիրակարկաջ» , Կալկաթա, երգարան, բանահյուսական նյութ, հոգևոր երգ, հայերեն, պարսկերեն, հնդկերենԱմփոփում
Հոդվածում քննարկվում է 1830 թվականին Կալկաթայում տպագրված «Սիրակարկաջ» երգարանը բանավոր մշակույթից գրավորի փոխահաջորդման գործընթացի մեջ։ Գրքի կազմողը հայերեն, հայատառ պարսկերեն, հնդկերեն ժողովրդական երգերը մեկտեղել է հայ լսարան ունեցող մեկ երգարանում, որը նաև խոսում է Կալկաթայում տիրող մշակութային բազմազանության մասին։ Արժեվորելով երգարանը կազմողի ունեցած միջնորդական դերակատարությունը բանավոր ժողովրդական մշակույթը գրավորի փոխարկելու գործում, հարց է առաջադրվում երգարանում հավաքված բանահյուսական ստեղծագործություններում կազմողի ունեցած միջամտության աստիճանի վերաբերյալ։ Ունենալով ժողովրդական ակունք՝ երգարանը կազմողի կողմից մշակման ենթարկված գրական նյութ է, որը հրամցվում է այն ստեղծող ժողովրդին և հոդվածում քննարկվում այդ շրջանառության համատեքստում։
«Սիրակարկաջ»-ը աշխարհիկ գրականության նմուշ է և հոդվածում այն դիտարկվում է ժամանակի տպագրական ուղղությունների և մոտեցումների փոփոխության համատեքստում։
Հղումներ
Aslanian, Sebouh David․ (2023). Early Modernity & Mobility, Port Cities and Printers across the Armenian Diaspora, 1512 - 1800, Yale University Press: New Haven & London.
Seth, Jacob Mesrovb. (1992). Armenians in India. From the earliest times to the present day. A work of original research, Asian Educational Services, New Delhi: Madras.
Ավետումեանց, Թ. Խ. (1846). Արամայիս, Կալկաթա։ տպ․ Արարատեան ընկերության։
Գինզբուրգ, Ք. (2024) Պանիրն ու որդերը․ ԺԶ դարու ջաղացպանի մը տիեզերք, իտալերենից թարգմ․ Մինաս Լուռեան, Երևան։ Անտարես։
Դավթյան, Հ. (1967). Հայ գիրքը 1801-1850 թվականներին, Մատենագիտություն, խմբ․ Հ․ Ս․ Անասյան, Երևան:
Երեմյան, Ա․, (1965) «Հնդկահայ մշակույթը եւ ԺԹ․ դարի մի անյայտ ձեռագիր տաղարան (17-20-րդ դար)», Բազմավէպ, թիւ 8-10, էջ 215-224:
Թէոդիկ, (1912) Տիպ ու տառ, Կ․ Պօլիս։ Վահրամայ եւ Հրաչեի Տէր-Ներսէսեան:
Իրազեկ, Յ․ (Յակոբ Տէր Յակոբեան) (1986). Պատմութիւն հնդկահայ տպագրութեան, խմբ․Վազգէն Ղուկասեանի, Անթիլիաս։ հրատ․ Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ։
Լազարովիչ, Պ. Պ. (1832). Ստորագրութիւն Կալկաթայ քաղաքի, Վենետիկ։ տպ․Ս․ Ղազարի։
Կիրակոսյան, Հ․ (2021) «Ազդարար»-ում տպագրված հայատառ պարսկերեն մի գրության մասին», Բանբեր Մատենադարանի 32, էջ 198-211։
Նանումյան, Ռ․ Պ․ (1989), «1810-20-ական թվականների հնդկահայ գրական շարժման պատմությունից», ԼՀԳ 5 (557), էջ 27-36։
Սիրակարկաջ (1830), կազմեց Ս․ Ջնթլումեան, Կալկաթա։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.