ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i1.110Բանալի բառեր-:
մեթոդ, գնահատում, ուսուցիչ, դպրոց, կրթություն, սովորող, նախագիծ, քննություն, հարցումԱմփոփում
Կրթությունը եղել և շարունակում է մնալ հասարակության զարգացման առանցքային շարժիչ ուժը։ Այն հնարավորություն է տալիս ձևավորելու սերունդներ, որոնք պատրաստ են անդրադառնալու կյանքի տարբեր մարտահրավերներին և դիմակայելու դրանց։ Մինչ օրս, երբ կրթական համակարգերը հղկում են իրենց կառուցվածքը և զարգանում նոր տեխնոլոգիաների ու մոտեցումների միջոցով, կրթության գնահատման մեթոդները և դրանց արդյունավետությունը դարձել են կարևոր քննարկման թեմա։ Հոդվածում կներկայացվեն նորարարական մեթոդներ, որոնք նպաստում են գիտելիքների ստուգման արդյունավետությանը՝ դառնալով արդի կրթական համակարգի մի մաս։
Հոդվածի արդիականությունը. ժամանակակից կրթական համակարգերը մշտապես պահանջում են նոր մոտեցումներ, մասնավորապես՝ սովորողների գիտելիքների ստուգման հարցում։ Ապագա ուսումնական գործընթացի արդյունավետությունը կախված է հատկապես մնացորդային գիտելիքների ստուգման մեթոդների ճիշտ ընտրությունից, ինչը կօգնի ավելի ամուր հիմքեր դնել ուսումնական նյութի յուրացման մեջ, ստեղծել նոր հնարավորություններ սովորողների զարգացման համար և առավելագույնս բարձրացնել ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը։
Գիտական նորույթը. հոդվածի գիտական նորույթը կապված է մնացորդային գիտելիքների ստուգման նորարարական մեթոդների կիրարկման հետ։ Մեթոդների որոշ առանձնահատկությունների և կիրառելիության վերլուծության միջոցով առաջարկվում են նորարարական մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ և բազմակողմանի գնահատելու սովորողների գիտելիքները, հմտությունները և կարողությունները։
Թեմայի արդիականութունը. Թեման արդիական է՝ հաշվի առնելով, որ կրթական համակարգի արդյունավետությունը մեծապես կախված է գնահատման մեթոդների շարունակական կատարելագործումից։
Նպատակը. հոդվածի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել մնացորդային գիտելիքների ստուգման ձևերը, նորարարական մեթոդները, ներկայացնել դրանց կարևորությունը և կիրառման հնարավորությունները, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ կրթական գործընթացում։
Նորույթը. ներկայացված են այնպիսի մեթոդներ և տեխնոլոգիաներ, որոնք ոչ միայն համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին, այլև զուգորդվում են գնահատման ավանդական մոտեցումներին։
Եզրահանգում. մնացորդային գիտելիքների ստուգումը կարևոր բաղադրիչ է կրթական համակարգի արդյունավետության բարձրացման համար։ Այս գործընթացում պետք է հաշվի առնել տարիքային, զարգացման ու կրթական պահանջների տարբերությունները և ընտրել համապատասխան ստուգման մեթոդներ, որոնք կօգնեն ոչ միայն ստուգել հիշողությունը, այլև զարգացնել գիտելիքների կիրառման կարողությունները։
Հղումներ
1. Asatryan L. yev urishner, «Krtuthyan hamakargi karavarman himunqnery», Yerevan, 2003, 360 ej:
2. Harutyunyan N.K. yev urishner, Mankavarzhakan bararan, Zangak 2018, 248 ej:
3. Grini V., Kellagan T., Provedenie natsional'noy otsenki uchebnykh dostizheniy, kniga 4, Moskva Logos 2014, 372 s.
4. Matryushkina M.D., Otsenka kachestva postdiplomnogo pedagogicheskogo obrazovaniya: Opyt i perspektivy, Sant-Peterburg 2011, 158 s.
5. Shil D., Kartrajt F., «Analiz dannykh natsional'noy otsenki uchebnykh dostizheniy», kniga 4, Moskva Logos 2015, 336 s.
6. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174760 / ditvel e 20.03.2024/
7. https://aspu.am/website/images/files/us_%20gnahatman%20hamakargi%20ardyunavetutyuan%20barelavman%20karg.pdf / ditvel e 20.03.2024/
8. https://www-evalcommunity-com.translate.goog/career-center/what-is-evaluation/?_x_tr_sl=en&_x_tr_tl=hy&_x_tr_hl=hy&_x_tr_pto=sc / ditvel e 20.03.2024/
9. https://www.arlis.am/documentview.aspx?docid=195148 / ditvel e 20.03.2024/
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Gagik Eminyan, Pargev Gevorgyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.