ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐՏԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v1.i2.090Բանալի բառեր-:
Ընտանեկան արվեստաբուժություն, մանկավարժական ախտորոշում, արտտեխնոլոգիա, հոգեբանամանկավարժական աշխատանք, սոցիալ-հոգեբանական աջակցությունԱմփոփում
Ընտանիքի հետ տարվող աշխատանքներում սոցիալական մանկավարժի մասնագիտական տեխնոլոգիաներին զուգահեռ արվեստաբուժության ընձեռած հանրավորություններից օգտվելը թույլ է տալիս կազմակերպել ախտորոշման, այնուհետև՝ շտկման գործընթացները: Դրանք օգնում են ախտորոշել առկա խնդրի պատճառականությունը՝ տալով դրանց համապատասխան լուծումներ:
Ընտանիքի հետ տարվող աշխատանքների բազմաձևությունն ընտանիքում առկա սոցիալ-հոգեբանական, հոգեբանամանկավարժական հիմնախնդրի լուծման տեսանկյունից կարևոր է, և դրանք արդյունավետ կլինեն, եթե սոցիալական մանկավարժը կարողանա ոչ միայն երեխային, այլև նրա ընտանիքի անդամներին մասնակից դարձնել ընտանիքի յուրաքանչյուր անդամին վերաբերող ցանկացած խնդրի լուծման կառուցողական գործընթացներին: Արդյունքում նրանցից յուրաքանչյուրը կկարողանա արժեքային վերաձևակերպումներ տալ խնդրին, դրական լուծման դաշտ բերել այն և գիտակցել, որ ընտանիքում ծագած յուրաքանչյուր խնդրի համար պատասխանատու է հասարակության այս «փոքրիկ բջջի» յուրաքանչյուր անդամ:
Հիմնախնդրին առնչվող արդիական այլ հետազոտությունների և հրատարակությունների կարճ վերլուծություն: Ընտանեկան արտթերապևտիկ տեխնոլոգիաների համակողմանի ուսումնասիրություններին վերաբերող աշխատություններ ունեն ամերիկացի նշանավոր արտթերապևտներ Հաննա Կվյատկովսկան, Ջուդիթ Ռուբինը, Հելեն Լանդգարթենը, որոնք իրենց պրակտիկ հետազոտությունների փորձի հիման վրա արժեքավոր տեխնոլոգիաներ են մշակել կիրառական մանկավարժությամբ և հոգեբանությամբ զբաղվողների համար:
Հոդվածի նպատակը: Վերլուծել և ներկայացնել ժամանակակից արվեստաբուժության միտումները, ինչպես նաև բացահայտել ընտանեկան հիմնախնդիրներ լուծելու տեսանկյունից արտտեխնոլոգիաների կիրառության առանձնահատկությունները:
Հետազոտության նորույթը: Ընտանեկան արվեստաբուժության տեխնոլոգիաները առաջին անգամ են դիտարկվում սոցիալական մանկավարժի աշխատանքում՝ որպես արդյունավետ որոշումներ կայացնելու, աշխատանքային կրեատիվ ոճի ձևավորման այլընտրանքներ:
Հղումներ
Օգտագործված գրականության ցանկ
Հարությունյան Ն., Ղազարյան Ա., Ղուկասյան Լ., Սոցիալական մանկավար¬ժու-թյուն, ԵՊՀ հրատ., 2017, 334 էջ:
Ландгартен Х., Семейная арт-психотерапия // Игровая семейная психотерапия / Под ред. Ч. Шеффера и Л. Кери., СПб: Питер, 2001, 267с.
Медведева Е.А., Артпедагогика и арттерапия в специальном и инклюзивном обра¬зо-вании, Москва, Юрайт, 2019, 270 с.
Мамайчук И.И., Психокорекционные технологии для детей с проблемами в раз-витии, Москва, Юрайт, 2019, 319 с.
Пролкс Л., Групповая арт_терапия с маленькими детьми и их родителями // Арт-терапия- новые горизонты / Под ред. А.И. Копытина, М.: Когито-Центр, 2006, 204 с.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.