ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ” ԵՎ “ՕՏԱՐՆԵՐԻ” ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ԴԻՍԿՈՒՐՍԻՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v6.i2.74Բանալի բառեր-:
«յուրայիններ» և «օտարներ»(ինսայդերներ և աուտսայդերներ);, դիսկուրսիվ համայնքներ;, ընթերցանության ընկալում;, շփման/կոմունիկատիվ նորմեր;, ընթերցանության ուսուցումԱմփոփում
Սույն հոդվածում դիտարկվում է դիսկուրսիվ համայնքներում “յուրայինների և օտարների” երևույթի փոփոխական բնույթը, ինչը հատկապես կարևոր է ընթերցանության ուսուցման ճկուն մեթոդաբանության մեջ: Դիսկուրսիվ համայնքը բնութագրվում է ընդհանուր նպատակներին հասնելու համար՝ շփման շրջանակներում ընդունված հատուկ հաղորդակցական կանոնների օգտագործմամբ: Այն ուսանողները, ովքեր ծանոթ չեն այդ կանոններին, հաճախ դժվարանում են ըմբռնել երկխոսությունը, մինչդեռ համայնքում ընդգրկված ուսանողները հստակ գիտեն, թե ինչպես պետք է խոսեն, և ինչ խոսակցական համակցություններ և խոսելու ձևեր են կիրառվում տվյալ խմբում:
Հետազոտությունը լուսաբանում է այն մեթոդաբանությունը, որով սովորողներն օտարներից փոխակերպվում են յուրայինների, “աուտսայդերներից” ՝ “ինսայդերների”, միևնույն ժամանակ ընկալելով համայնքի նպատակները ևարժեքները, և հասկանալով լեզուն: Այն նաև անդրադառնում է այն սխալ տեսլականին, ըստ որի ակադեմիական դիսկուրսը հասկանալու դժվարությունները բխում են ինտելեկտի և զարգացածության պակասից, այլ ոչ թե համայնքի ավանդույթների և կանոնների մասին անտեղյակությունից:
Հետազոտության նորույթը կայանում է նրանում, որ ընթերցանության ուսուցման շրջանակներում այն կիրառում է “յուրային-օտար” քննարկման ձևաչափը, և ընդգծում է ընկալման զարգացման համար համայնքի լեզուն, արժեքները և գործելակերպը հասկանալու կարևորությունը: Հոդվածը կարևորում է այդ դինամիկայի ազդեցության մանկավարժական ասպեկտները և տալիս է նոր պատկերացում՝ հիմնվելով ոչ ակադեմիական և ակադեմիական դիսկուրսիվ համայնքներում դիսկուրսիվ պրակտիկայի և փորձի համադրման վրա: Հոդվածում շեշտվում է նաև այն հանգամանքը, որ մասնագիտացված դիսկուրսը հասկանալու դժվարությունները ոչ թե ինտելեկտի պակասի, այլ ավելի շուտ անտեղյակության դրսևորումներ են՝ այն առումով, թե ինչպես են վարքի համընդհանուր նորմերը կիրառվում և գործում տվյալ համայնքում: Հոդվածը նաև ընդգծում է ընթերցանության ուսուցման կառուցվածքավորված մոտեցման արդիականությունը, որը ներառում է համատեքստի ներկայացումը, ուսուցման համակարգի կառուցումը, ակտիվ մասնակցության խրախուսումը և ակադեմիական դիսկուրսի բնույթի վերաբերյալ սխալ պատկերացումների վերացումը:
Ուսումնասիրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ ադապտացիայի և ինսայդերի վերափոխման գործընթացի մասին տեղեկացվածությունը և նման փոխակերպման գործընթացում ուսանողների աջակցությունը կարող են զգալիորեն բարելավել ընթերցանության ընկալումը և բարձրացնել սովորողների ներգրավվածության աստիճանը: Նման մոտեցումը ոչ միայն օգնում է ուսանողներին հաղթահարել բարդ տեքստերը, այլև հերքում է այն թյուր տեսակետը, ըստ որի ակադեմիական դիսկուրսն ընկալելու դժվարություններն արտացոլում են անձնական թերությունները՝ փոխարենը վերջինս դիրքավորելով որպես ուսուցման գործընթացի բնական մաս:
Հղումներ
Gee, J. P. (2014). How to do discourse analysis: A toolkit. Routledge, p.203.
Lave, J., & Wenger, E. (1991). Situated learning: Legitimate peripheral participation. Cambridge University Press, p.138
Lea, M. R., & Street, B. V. (1998). Student writing in higher education: An academic literacies approach. Studies in Higher Education, 23(2), pp.157-172.
Meyer, J. H. F., & Land, R. (2003). Threshold concepts and troublesome knowledge: Linkages to ways of thinking and practising within the disciplines. In C. Rust (Ed.), Improving student learning: Theory and practice. Oxford: Oxford Centre for Staff and Learning Development, pp. 53-64.
Searle, J. R. (1969). Speech acts: An essay in the philosophy of language. Cambridge University Press, p. 203.
Swales, J. M. (1990). Genre analysis: English in academic and research settings. Cambridge University Press.
Vygotsky, L. S. (1978). Mind in society: The development of higher psychological processes. Harvard University Press, p. 153.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Luiza Marabyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.