ԻՐԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v6.i2.175Բանալի բառեր-:
Իրանի բարձրագույն կրթություն, կրթության կառավարում, համակարգ, շարունակական կրթություն, համալասարան, մարտահրավերներ, զարգացում, բարեփոխումներԱմփոփում
Բարձրագույն կրթությունը յուրաքանչյուր երկրում ունի առանձնահատուկ տեղ ու դեր հասարակության կրթագիտական, տեխնոլոգիական, մշակութային, սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում, այն մեծապես ազդեցություն է գործում նաև տվյալ երկրի կրթության համակարգի այլ մակարդակների ու ձևաչափերի, ինչպես օրինակ՝ ոչ ֆորմալ, ցկյանս (շարունակական) և մեծահասակների կրթության վրա: Մեծահասակների կրթությունը հիմնված է այն գլխավոր մոտեցման վրա, որ ուսումնառությունը չի սահմանափակվում կրթության որոշակի աստիճանով, այլ շարունակական գործընթաց է:
Հոդվածի նպատակն է հանգամանորեն ուսումնասիրել և վերլուծել Իրանի բարձրագույն կրթության համակարգի կառավարման առանձնահատկությունները, մարտահրավերները, ինչպես նաև նրա նշանակությունը մեծահասակների կրթության գործում:
Մեր կողմից կիրառված մեթոդներն են. աղբյուրների և փաստաթղթերի ուսումնասիրությունը, տվյալների վերլուծությունը:
Հետազոտության գիտական նորույթն այն է, որ համալիր կերպով վերլուծվել են Իրանի կրթության համակարգի ներկա վիճակը, քաղաքականությունը և ուսումնական ծրագրերը, բացերն ու մարտահրավերները, ինչպես նաև այդ համատեքստում վեր են հանվել ու գնահատվել մեծահասակների կրթության խնդիրներն ու թերություններն Իրանում:
Հիմնախնդիրն ուսումնասիրել են նաև Աբթահի Սեյեդ Հոսեյնը, Բաղերիմողադամ Նասերը, Իսազադեհ Էբրահիմը, Ղուրչյան Նադերղոլին, Նաֆիսի Աբդոլհոսեյնը, որոնց տեսակետները նույնպես դեր են խաղացելԻրանի բարձրագույն կրթության զարգացման գործում:
Հղումներ
Աբթահի Ս. և Թորաբյան Մ., Բարձրագույն կրթության նպատակների իրականացման քննումը՝ երկրի քսանամյա հեռանկարների փաստաթղթի հիման վրա, աստիճանակարգային վերլուծության գործընթացի մեթոդով, (AHP) Հետազոտություն կրթության համակարգերում 17 (60) էջ 94-108, Թեհրան, 2010 թ.:
Բաղերիմողադամ Ն., «Իրանի բարձրագույն կրթության համակարգի կառավարման դիագնոստիկա», Հանրային քաղաքականության մշակման գիտահետազոտական հանդես, 4-րդ շրջան, 4-րդ համար, Թեհրան, էջ 55-74, 2018թ.:
Էբրահիմզադեհ Ի. «Մեծահասակների կրթությունը», «Փայամ Նուր» հրատարակչություն, Թեհրան, 1984թ.:
Ղուրչյան Ն. և համահեղինակներ, Բարձրագույն կրթության հանրագիտարան, Պարսկերենի ընդարձակ հանրագիտարան, Թեհրան, 2004 թ:
Մողադասնոդեհ Մ. Համալսարան-արդյունաբերություն համագործակցության մարտահրավերների հետազոտում, Նորարար կառավարման գիտական հանդես, 8-րդ տարի, 2019(1) համար, էջ 89-106, Թեհրան, 2019 թ.:
Ռիգի Փ., Իրանի բարձրագույն կրթության գնահատման և վերահսկման ազգային համակարգի քննում, 17 (6) համար, էջ 94-108, Թեհրան, 2023թ.:
http://rc.majlis.ir/fa/law/show/100613 Մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդ, Բարձրագույն կրթության վերաբերյալ Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի որոշումների վերանայում, Իրանի իսլամական մեջլիսի հետազոտական կենտրոնի կայքէջ:
http://rc.majlis.ir/fa/law/show/100299 Մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդ, Ծրագրամշակման գերագույն խորհրդի պարտականությունները, Իրանի իսլամական մեջլիսի հետազոտությունների կենտրոնի կայքէջ:
http://rc.majlis.ir/fa/law/show/99996 Մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդ, Համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների հոգաբարձության խորհուրդների կազմման մասին օրենք, Իրանի իսլամական մեջլիսի կայքէջ:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Kamiar Hamidreza

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.