ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՎ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՉԱՓԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i1.167Բանալի բառեր-:
բազմագործոն գնահատում, գնահատման կրեդիտային բաշխվածություն, կրթության որակ, մասնագիտական կրթական ծրագիր, ուսումնառության վերջնարդյունքներԱմփոփում
Ուսումնական գործընթացում արդյունավետ գնահատման համակարգի կիրառումը միշտ էլ հիմնախնդիր է եղել համալսարաններում։ Գնահատելով ուսումնառության արդյունքները՝ համալսարանները լուծում են մրցակցային կրթավճարների տրամադրման խնդիրներ, վերլուծում են կրթական ծառայությունների մատուցման որակը և, վերջապես, չափում են շրջանավարտների ձեռք բերած գիտելիքների ու մասնագիտական կարողությունների պաշարը։ Հետևաբար ուսումնառությանը տրվող գնահատականները կարևոր դերակատարում ունեն կրթության որակի գնահատման գործում։ Սակայն ներկայումս համալսարաններում կիրառվող գնահատման համակարգերին միանշանակ մոտեցում չի ցուցաբերվում, քանի որ գնահատման ծանրության կենտրոնը գիտելիքների ձեռքբերման դաշտից աստիճանաբար տեղափոխվում է մասնագիտական կարողությունների և հմտությունների ոլորտ։ Թվայնացման արդի դարաշրջանում ուսումնառուի կողմից գիտելիքի ձեռքբերումը առանձնապես մեծ դժվարությունների չի հանդիպում, քանի որ համացանցում հասանելի են դառնում բազմաբնույթ գիտելիքահենք տեղեղեկատվական աղբյուրներ։ Ավելին, այսօր մրցակցային շուկայի առկայությունը ստիպում է գործատուներին աշխատանքի ընդունել համալսարանական այնպիսի շրջանավարտների, որոնք առավելապես առանձնանում են ոչ թե իրենց կողմից կուտակած գիտելիքներով, այլ հենց մասնագիտական կարողություններվ։
Հետազոտության նպատակն է առաջարկել համալսարաններում ուսումնառության գնահատման այնպիսի մեթոդաբանություն, որը հաշվի կառներ ոչ միայն գիտելիքի ընկալումը, այլև առաջնահերթորեն շրջանավարտի մասնագիտական կարողությունների ձեռքբերման աստիճանը։ Հետևաբար այստեղ կարևորվում է մասնագիտական կրթական ծրագրերով ներկայացվող ուսումնառության վերջնարդյունքների հիման վրա գնահատման մոտեցումների կիրառումը։ Ընդ որում, հարցադրումներ են ծագում ուսումնառության վերջնարդյունքների գնահատման մոտեցումների վերաբերյալ, քանի որ ուսումնառության արդյունքները, մի կողմից, չափվում են ուսանողի ակադեմիական ծանրաբեռնվածությամբ, մյուս կողմից՝ սովորելու ընթացքում կուտակած գիտելիքներով կամ մասնագիտական կարողությունների ձեռքբերումներով։
Հետազոտության նորույթն է համալսարաններում ուսումնառության վերջնարդյունքներով ու կրեդիտային չափայնությամբ ուսումնառության գնահատման մեթոդաբանության առաջարկումը։ Ներկայացվող մեթոդաբանությունը առանձնանում է նրանով, որ գնահատման համակարգում հաշվի են առնվում ոչ միայն մասնագիտական կրթական ծրագրով նախատեսված վերջնարդյունքների ձեռքբերման կատարողականը, այլև ուսումնառութայն ընթացքում ուսանողի ակադեմիական ծանրաբեռնվածության աստիճանը։ Ընդ որում, այս համակցումը ենթադրում է նաև առաջադրանքների բազմազանության համակարգ՝ հաշվի առնելով ուսումնական ծանրաբեռնվածությունը (կրեդիտային բաշխվածությունը) ըստ պահանջվող առաջադրանքների։
Հղումներ
1. Karapetyan S., Khachatryan, «Kanach krtuthyan martahravernery», // Krtuthyuny 21-rd darum, #11/1, ej 68–74, 2024.
2. Chughuryan A., Khachatryan N., «Krtakan tcarayutyunneri yekamutneri karavarman himnakhndirnery buherum», Hanrayin karavarum gitakan handes, Yerevan, 2013, 3–4, ej 36–44.
3. Chughuryan A., Khachatryan N., Unakuthyunneri henqov hamalsaranakan krtuthyan apagan, «Aylyntranq» yeramsya gitakan handes, Yerevan, 2020, aprel–hunis, ej 144–152.
4. Chughuryan A., Kirakosyan N., Khachatryan N., Masnagitakan krtakan tsragreri karavarman himnakhndirnery, «Evropakan akademiayi taregirq», Yerevan, 2019, ej 59–69.
5. Chughuryan A., Mkhitaryan A., Aspiranturayits doktorantura, Hyusisayin hamalsaran, Yerevan, 2016, ej 47.
6. Chughuryan A., Mkhitaryan A., Avetisyan A., Masnagitakan krtuthyan karavarman, «Gituthyun» hrat., Yer. 2024, ej 112–113.Alex, P. (2022). Time to Pull the Plug on Traditional Grading? Supporters of mastery-based grading say it could promote equity. Education Next, 22(4), pp:38–43.
7. Feldman, J. (2019). Equitable Grading Tales of Three Districts: How can educators more equitably and accurately report student achievement? School Administrator, 76(5), pp: 38–41.
8. Hicks, E.T., Alvarez, M. de la C., & Domenech Rodriguez, M, M. (2024) Shifting student attitudes while minimizing grading bias: Pedagogical considerations in a multicultural psychology course. Translational Issues in Psychological Science. https://doiorg. proxy.library.stonybrook.edu/10.1037/tps0000390
9. Hunt, M.W. (2019)/ Going «gradeless» in a CTE classroom. Techniques: Connecting Education & Careers, 94(2), pp: 10-13.
10. Kohn, A. (2011). The case against grades. Educational Leadership. https://www.alfiekohm.org/article/case-grades/
11. Marzano, R.J., & Heflebower, T. (2011). Grades that Show What Students Know. Educational Leadership, 69(3), pp:34-39.
12. Ou Lydia Liu, Brent Bridgeman and Rachel M. Adler (2012). Measuring Learning Outcomes in Higher Education: Motivation Matters, Educational Researcher, pp: 352-361 DOI: 10.3102/0013189X12459679
13. Winger, T. (2005) Grading to Communicate. Educational Leadership, 63(3), pp: 61-65.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Armen Tshughuryan, Nonna Khachatryan, Svetlana Karapetyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.