ՀԱՐԱՄԻՏ ԵՎ ՏԱՐԱՄԻՏ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԽՈՍՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.109Բանալի բառեր-:
հարամիտ (կոնվերգենտ) մտածողություն, տարամիտ (դիվերգենտ) մտածողություն, գրավոր խոսք, խոսքային գործունեությունը, ինտեգրատիվ մոտեցում , մտածողությունԱմփոփում
Սույն հոդվածում խորությամբ վերլուծվում է հարամիտ ու տարամիտ մտածողության բնույթը՝ որպես ճանաչողական գործունեության երկու փոխլրացնող տեսակ, որոնք հիմնարար նշանակություն ունեն սովորողների խոսքային հմտությունների համակողմանի զարգացման համար։ Հետազոտության նպատակն է տեսականորեն հիմնավորել ու մշակել մեթոդական մոտեցումներ՝ մտածողության այս տեսակների ինտեգրված զարգացման համար։ Հետազոտության օբյեկտը խոսքային գործունեության համալիր զարգացման գործընթացն է, իսկ առարկան՝ հարամիտ ու տարամիտ մտածողության զարգացման մեթոդական պայմաններն ու մոտեցումները, որոնք նպաստում են այդ գործընթացին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում գրավոր խոսքին՝ որպես ճանաչողական ու լեզվական ակտիվության բարձրագույն ձևի։ Նպատակին հասնելու համար կիրառվել են տեսական վերլուծության, սինթեզի, ընդհանրացման, ինչպես նաև մոդելավորման մեթոդները։ Հիմնվելով ինտելեկտի և մտածողության դասական ու ժամանակակից տեսությունների (Գիլֆորդ, Սթերնբերգ, Պիաժե, Վիգոտսկի, դե Բոնո, Դյուի) վերլուծության վրա՝ առաջարկվում են գիտականորեն հիմնավորված մեթոդական մոտեցումներ ու գործնական վարժություններ՝ լեզվի և խոսքի ուսուցման գործընթացում մտածողության երկու տեսակների ինտեգրված զարգացման համար։ Աշխատանքի գործնական նշանակությունը մշակված մոտեցումների կիրառման հնարավորության մեջ է՝ նախատեսված սովորողների մոտ ճանաչողական ճկունություն, խոսքային արդյունավետություն, ինչպես նաև գրագետ, ստեղծագործ մտածող ու հարմարվող անհատականությունների զարգացման համար, որոնք ունակ են ակտիվորեն մասնակցելու ժողովրդավարական հասարակությանը։
Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է արդի, տեղեկատվությամբ հագեցած ու արագ փոփոխվող կրթական միջավայրում սովորողների ճանաչողական ճկունության ու խոսքային արտադրողականության զարգացման հրատապ անհրաժեշտությամբ։
Հոդվածի գիտական նորությունը պայմանավորված է նրանով, որ այն տալիս է մտածողության տեսակների ու խոսքի գործունեության ձևերի փոխազդեցության համալիր վերլուծություն և ներկայացնում է «Երկփուլ գրություն. Գաղափարներ- կառուցվածք-փոխակերպում» (ԳԿՓ) հեղինակային մեթոդաբանությունը, որն ուղղված է տեքստաստեղծման գործընթացում տարամիտ ու հարամիտ հմտությունների համակարգային զարգացմանը։ Հոդվածում ընդգծվում է ոչ միայն գրագետ, այլ նաև ստեղծագործաբար մտածող, ճկուն ու ժողովրդավարական հասարակությունում ակտիվ ներգրավվածություն ունեցող անհատների ձևավորման կարևորությունը։
Հղումներ
1. Vygotskij L.S., Myshlenie i rech’, Moskva, Gosudarstvennoe social’no-ekonomicheskoe izdatel’stvo, 1934, 362 s. (in Russian)
2. Gilford Dzh. P., Priroda chelovecheskogo intellekta, N’ju-Jork, Makgrou Hill, 1967, 326 s.
3. Edvard de Bono, Lateral’noe myshlenie, Uchebnik, Minsk, Popurri, 2012, 384 s. (in Russian)
4. D’jui Dzh, Demokratiya i obrazovanie, [Per. s angl.], Moskva, Pedagogika-press, 2000, 382 s. (in Russian)
5. Piaget Zh., Psikhologiya intellekta, SPb., Piter, 2004, 192 s. (in Russian)
6. Skott U.A., Kognitivnaya slozhnost’ i kognitivnaya gibkost’ (angl.), Amerikanskaya sociologicheskaya associaciya, T. 25, 1962, S. 405.
7. Sternberg R. Dzh., Za predelami IQ: triarkhicheskaya teoriya chelovecheskogo intellekta, Kembridzh, Izdatel’stvo Kembridzhskogo universiteta, XVI, 411 s.
8. Lateral thinking, Oxford Dictionaries, [sajt]. URL: https://en.oxforddictionaries.com/definition/lateral_thinking (data obrashheniya: 10.09.2025).
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Koryun Ohanyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.