ԿՐՈՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՐԵԳԻՆ ԱՌԱՋԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v4.i2.217Բանալի բառեր-:
կրոնական կրթություն,, բարոյական արժեհամակարգ, , զարգացման գործընթաց, , անձի ձևավորում, , հոգևոր դաստիարակություն։Ամփոփում
Համառոտ ներածություն։ Մարդու ձևավորման բազմակողմանի գործընթացում կրոնը և դրան առնչակից բարոյական սկզբունքներն ու հոգևոր արժեքներն իրենց բացառիկ նշանակությունն ունեն։ Կրոնական կրթությունն ու դաստիարակությունը կրթական կամակարգի կարևորագույն տարրերից են։ Հարկ է նշել, որ հայ մանկավարժության պատմությանն առնչվող աշխատությունների շատ հեղինակներ, իրենց աշխատություններում մասնակիորեն անդրադարձել են կրոնական կամ բարոյական կրթությանն ու դաստիարակությանը, սակայն չեն տարանջատել այդ երկուսը, այլ ներկայացրել են միասնական համատեքստում։
Կրոնական դաստիարակության խնդիրները մշտապես եղել են Վեհափառ Հայրապետի ուշադրության կենտրոնում։ Սա է պատճառը, որ իր հոգևոր-մանկավարժական ողջ գործունեության ընթացքում Գարեգին Առաջին կաթողիկոսը նախաձեռնել ու իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք հիմք են հանդիսացել մատաղ սերնդի հոգևոր և բարոյական արժեհամակարգի ձևավորման համար։
Հղումներ
Օգտագործված գրականության ցանկ
Գարեգին Ա․ Կաթողիկոս Ամենայն Հայոց, Կեանքը ի հաղորդութեան ընդ Աստուծոյ, Կրօնական, աստուածաբանական եւ հայագիտական երկեր, Լոնտոն, 2015:
Գարեգին Ա․ Կաթողիկոս Ամենայն Հայոց, Ձեռնարկ հովուական աստուածաբանության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1996:
Գարեգին Ա․ Կաթողիկոս Ամենայն Հայոց, Հայաստանեայց եկեղեցին իր «ծառայական կերպ»ին մէջ, Ս․ Էջմիածին, 1996:
Թորգոմյան Լ․, Մանկավարժության ընդհանուր հիմունքներ, «Տոներ», Երևան, 2005:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Վիկտորյա Բաղդասարյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.