ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎՏԱՆԳՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2023.1.102Keywords:
տարրական դպրոց, համակարգ, ուսումնական գործընթաց, կրկնուսույց, փոփոխվող վարքագիծ, չառաջադիմելAbstract
ՀՀ կրթական համակարգը վերջին տարիներին օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով գտնվում է տևական ճգնաժամային վիճակում։ Համակարգում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ Մասնավորապես հարկ կա այնպիսի քայլեր ձեռնարկելու, որոնք տարրական դպրոցը և ընդհանրապես հանրակրթությունը կձերբազատեն մի շարք բացասական երևույթներից ու ազդեցություններից։
Տարրական դպրոցը կրթության հիմքն է, և երեխայի իրական կյանքի բնականոն զարգացման դպրոցն է։ Բայց այսօրվա դպրոցական ծրագրերը և դրանց հիման վրա կազմված դասագրքերը, կրտսեր տարիքի զարգացմանը համապատասխան ընդունակություններ զարգացնելու տեղ ու ժամանակ չեն թողնում։
Կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկն էլ նոր դարաշրջանի աշակերտի անհատականության բացահայտումն է, անձի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Մանկավարժների առջև խնդիր է դրված՝ նորովի բացահայտել ուսման կրթության որակի բարձրացման պայմաններն ու միջոցները, որտեղ ոչ պակաս նշանակություն ունի ուսումնական մոտիվացիայի ձևավորումն ու զարգացումը։
Հանրակրթական դպրոցը կկայանա, եթե ունենանք կայացած տարրական դպրոց։ Այսօր կրթության ու դաստիարակության գործընթացը, ուսումնական աշխատանքի կազմակերպման ձևերն ու մեթոդները դուրս են մնացել ուսումնական հաստատությունների մասնագիտական գործառութային շրջանակներից և տեղափոխվել համակարգից դուրս՝ հայտնվելով ամենից առաջ մասնավոր պարապող կրկնուսույցների ձեռքում։ ՀՀ-ում ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ծաղկում է կրկնուսույցների ինստիտուտը։
References
Կ. Դ. Ուշինսկի, Մանկավարժական ընտիր երկեր, 1 հ., էջ 170, 1959:
Թորոսյան Կ., Խաչատրյան Հ., Վեց տարեկան դպրոցականների ուսուցումը, Երևան, 2006:
Պետրովսկի Ա. Վ., Տարիքային և մանկավարժական հոգեբանություն, Երևան, «Լույս», 1977:
Պետրոսյան Հ. Հ., Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաներ, ուսումնական ձեռնարկ, Երևան, 2012:
Մայրենի 2-րդ դասարան, մաս 2, Երևան, 2019:
Տարրական դասարանների առարկայական ծրագրեր, 1-4 դասարանների դասագրքեր:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Haroyan Liza, Haroyan Alina
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.