ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՐԵՒԵԼԱՀԱՅ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.1.235

Keywords:

Երևանի թեմական դպրոց, արևելահայ դպրոց, կրթական ծրագիր, կրոնական առարկա, կանոնադրություններ

Abstract

Այս ուսումնասիրության շրջանակներում անդրադարձել ենք արևելահայ դպրոցների՝ Գևորգ Դ ամենայ հայոց կաթողիկոսի օրոք հաստատված ծխական, թեմական, վանական կանոնադրություններին: Զուգահեռներ ենք անցկացրել արևելահայ դպրոցի և ռուսական պետական և հոգևոր դպրոցների միջև:  Երևանի թեմական դպրոցի օրինակով վերլուծել ենք քննվող ժամանակաշրջանի կրթության բովանդակությունը: Առանձնակի ուշադրություն ենք դարձրել ընդհանուր կրթության մեջ կրոնական առարկաների նպատակներին: Հրապարակում եղած դպրոցական կանոնադրությունների, ուսումնասիրությունների հիման վրա վերլուծել ենք արևելահայ ծխական, թեմական, վանական դպրոցների կրթական բովանդակությունը, բացահայտել, թե կրոնական ինչպիսի առարկաներ են ընդգրկված եղել այդ կրթօջախներում:

Մինչ օրս տարբեր ուսումնասիրողներ անդրադարձել են արևելահայ դպրոցի պատմությանը, կրթության և դաստիարակության նպատակներին, տեսուչների գործունեությանը, դասագրքերին, ուսուցման մեթոդներին: Հետաքրքրական է պարզել, թե ինչպիսի կրոնական դասընթացներ են ընդգրկված եղել քննվող ժամանակաշրջանի դպրոցներում, ինչ հերթականությամբ են ուսումնասիրվել այդ առարկաները, ինչ նպատակներ են հետապնդել: Այս հարցերի լուսաբանումը կօգնի պատկերացում կազմել դպրոցներում  այդօրինակ առարկաների ուսումնասիրության հերթականության մասին, ծանոթանալ քննվող ժամանակաշրջանում քրիստոնեական կրթության նպատակներին: 

Այսպիսով, ռուսական պետական և հոգևոր դպրոցները ունեցել են քառաստիճան համակարգ: Յուրաքանչյուր դպրոցի շրջանավարտ ընդունվել է հաջորդ դպրոցական աստիճան: Արևելահայ դպրոցը ձևավորվել  է ռուսական պետական և հոգևոր դպրոցական համակարգերի  տրամաբանությամբ: Չեն եղել պետական դպրոցներ, սակայն Հայոց Եկեղեցու հովանու ներքո ձևավորվել են ծխական, թեմական, վանական դպրոցներ: Ծխական և թեմական դպրոցները ապահովել են աշխարհիկ կրթություն: Վանական դպրոցներ ընդունվել են հոգևորականի կոչում ստանալու նպատակով: 

Քննվող ժամանակաշրջանում արևելահայ կրթական քաղաքականությունը ուղղված է եղել աշխարհիկ մասնագետներ և հոգևորականներ պատրաստելուն: Դպրոցական կանոնադրություններից տեղեկանում ենք, որ առարկայացանկերում ընդգրկված են եղել «Քրիստոնէական վարդապետություն», «Հին և Նոր Կտակարանի Սրբազան պատմություն», «Եկեղեցական երգեցողություն», «Աստվածաբանություն» խորագրերով դասընթացներ: Առարկաների խորագրերի վերլուծությունը փաստում է այն մասին, որ աշակերտները ստացել են համապարփակ քրիստոնեական կրթություն:

Author Biography

Ղևոնդյան Մանե , Երևանի պետական համալսարան

ասպիրանտ

References

Աբեղյան Ա., «Գևորգ Դ. Մեծագործ կաթողիկոս ամենայն հայոց», III հրատարակություն, Էջմիածին, 2014:

Երկանյան Վ., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում, Երևան, 1970թ:

Թաղիադեան Մ., Ճանապարհորդութիւն Մեսրովբայ Դ Թաղիդեանց Վ. Ա. սարկաւագի սրբոյ Էջմիածնի ի Հայս, հտ Ա,Կալկաթա, 1847:

Լեո, «Պատմութիւն Երեւանի հայոց թեմական հոգեւոր դպրոցի» 1837-1918, Թիֆլիս, 1914:

Լեո, Պատմութիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի: 1838-1913, Թիֆլիս, 1914:

Կանոն յաղագս ծխական հոգեւոր դպրոցացն հայոց որ ի Ռուսաստան, «Արարատ», 1868, N Զ:

Կանոնադրութիւնք յաղագս թեմական դպրոցաց Հայոց որ ի Ռուսաստան, «Արարատ», 1869, N Ժ:

Կանոնադրութիւն վանական դպրոցաց, «Արարատ», 1869, N Ա:

Հարությունյան Գ., Արցախի դպրոցն ու մանկավարժական միտքը (5-19-րդ դարերում-20-րդ դարի սկզբին), Ստեփանակերտ, 2002թ:

Ղևոնդյան Մ., Կրոնական կրթության և դաստիարակության հայկական փորձի ուսումնասիրությունները հայ կրոնամանկավարժական պարբերականներում, «Աստվածաբանական և կրոնագիտական հոդվածների ժողովածու», Երևան, 2020, N Դ:

Ղևոնդյան Մ., Ռուսական կայսրության դպրոցներում կրոն առարկայի դասավանդման հարցերի շուրջ (1800-1820 թթ), «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 2021, N 2 (131):

Սանթրոսյան Մ., Արելահայ դպրոցը XIX դարի առաջին կեսին, Երևան, 1964թ:

М. А. Полякова, Краткий катехизис Мартина Лютера как феномен кросскультурного взаимодействия, «Историко-педагогический журнал», N 1, 2016:

Downloads

Published

2023-06-23

How to Cite

Ղևոնդյան . Մ. . (2023). ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՐԵՒԵԼԱՀԱՅ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ . Կրթությունը 21-րդ դարում, 9(1), 235–246. https://doi.org/10.46991/ai.2023.1.235

Issue

Section

Մանկավարժության պատմություն