ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Authors

  • Վաչիկ Բրուտյան «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i2.10780

Keywords:

Մանկավարժական միտք, մարդաբանական մոտեցում, կրթություն, մանկավարժական մարդաբանություն, գիտական ըմբռնում

Abstract

Ժամանակակից մանկավարժական միտքն ակտի­վո­րեն անդրադառնում է կրթության մարդաբանական բովանդակության հիմնա­­խնդրին: Արդի փուլում կրթությունը մարդասիրական հարացույցների ձևավորման շրջանակներում ոչ միայն չի մերժում մարդաբանական հիմքը, այլև այն ավելի է դարձնում օրախնդիր: Այս ամենը պահանջում է որոշել ժա­մանակակից հայրենական մանկավարժության տեսության և նորարարական կրթական գործունեության խնդիրները, այդ թվում՝ մարդաբանական մոտեց­ման արդյունավետ կիրառումը:

Կրթության նկատմամբ մարդաբանական մոտեցման հիմ­նա­վորման անհրաժեշտությունը մանկավարժության տեսության մեջ և պրակ­տի­կայում:

Հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտությունների և հրատարա­կությունների վերլուծություն: Մանկավարժական մարդաբանությունը սկսել է զարգանալ 20-րդ դարի 90-ական թվականներից: Դեռևս 19-րդ դարի կեսերից                 Կ. Դ. Ուշինսկու կողմից որոշարկված մարդու հիմնախնդիրը՝ որպես դաստիա­րա­կության առարկա, ժամանակակից պայմաններում իր զար­գացումն է ստա­նում գիտական հետազոտություններում: Առաջին այդպիսի հետազոտու­թյուն­ներից է Բ. Մ. Բիմ-Բադի «Համաշխարհային մանկավարժության մեջ կարևորա­գույն հոսանքների մարդաբանական հիմքերը (20-րդ դարի առաջին կես)» աշ­խա­տությունը: 21-րդ դարասկզբին ի հայտ եկան մի շարք փիլիսոփայական աշ­խա­տություններ Ն. Վ. Կռիլովի, Օ. Մ. Լոմկոյի, Լ. Մ. Լուզինայի և այլոց կողմից:

Մանկավարժական մարդաբանության գիտական կարգավիճակի վերա­բեր­յալ հարցի հետա­զո­տութ­յունը ցույց է տալիս մի քանի տեսակետների գե­րա­կշռություն. մանկավարժական մար­դաբանությունը դիտարկվում է որպես ին­տե­գրացված գիտություն, մարդաբանական գիտակարգերի համակարգ (Վ. Վ. Կու­զին, Բ. Ա. Նիկիտյուկ, Վ. Վ. Չիստյակով), որպես գիտելիքների ինտեգրա­ցիա՝ ուղղված երեխայի ուսուցանմանը և դաստիարակությանը (Գ. Ե. Սո­լով­յով), որպես համակարգված գիտելիք մարդու, դաստիարակողի և դաստիա­րակ­­վողի մասին (Լ. Կ. Ռախլևսկայա):

Արևմտյան գիտնականների հետազոտություններում մանկավարժական մար­դաբանությունը գերազանցապես դիտարկվում է որպես գիտություն, որն ու­սումնասիրում է մարդկային կեցության երևույթները կրթության համա­տեքստում (Կ. Դինելտ, Վ. Լոխ, Մ. Լանգևելդ, Յ. Դերբոլավ, Է. Ֆինկ և ուրիշներ):

Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակը: Հետազոտության նպատակն է տեսականորեն հիմնավորել ժամանակակից մար­դաբանական մոտեցման անհրաժեշտությունը մանկավարժական գիտու­թյան տեսության մեջ և պրակտիկայում:

Հետազոտության նորույթը: Հիմնավորվում է այն գիտական դրույթը, ըստ որի՝ մանկավարժության կողմից մարդաբանական մոտեցման որդեգրումը թույլ է տալիս նորովի նայել նորարարական կրթական պրակտիկայի ըմբռնմա­նը ինչպես պատմական, այդպես էլ ժամանակակից իրողությունների համա­տեքստում:

References

Օգտագործված գրականության ցանկ

Максакова В.И., Теория и методика воспитания младших школьников: учебник и практикум для вузов / В.И. Максакова. 2-е изд., испр. и доп. М., Издательство “Юрайт”. 2019, 206 с. (Серия: Образовательный процесс).

Малякова Н.С., Педагогико-антропологическое обоснование современной обра-зо¬вательной практики. //Электронный научно-образовательный журнал ВГСПУ “Грани познания”, N74 (41). Сентябрь 2015.

Огурцов А.П., Педагогическая антропология: поиски и перспективы // “Человек”, 2002. N1, с. 71-87.

Слободчикова В.И., Антропологическая перспектива отечественного образо¬вания. Москва-Екатеринбург. 2009, 264 с.

Щуркова Н.Е., Педагогическая технология. М., “Педагогическое общество Рос-сии”. 2002, 224 с.

Downloads

Published

2023-09-04

How to Cite

Բրուտյան . Վ. (2023). ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ. Կրթությունը 21-րդ դարում, 2(2), 71–79. https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i2.10780

Issue

Section

Մանկավարժության գիտաճյուղեր