ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.2.91

Keywords:

առցանց ձևաչափ, կրթություն, ուսուցում, ժամանակակից կրթական համակարգ

Abstract

Հոդվածում համառոտակի ներկայացվում է վերջին տարիներին լայն տարածում գտած դասավանդման առցանց ձևաչափը, նրա դրական և բացասական կողմերը, առաջարկվում են այն կիրառելու ամենաարդյունավետ ուղիներ կրթական գործընթացում։ Միևնույն ժամանակ հստակ սահման է գծվում ուսուցում և կրթություն հասկացույթների միջև, առաջարկություններ են արվում պարզաբանելու առցանց և առերես ձևաչափերի դերն ու տեղը դպրոցական և համալսարանական կրթության ժամանակակից համակարգում:Ծայրահեղ պայմաններում առցանց ձևաչափի ակտիվ կիրառումը հնարավորություն է տվել գնահատել նրա առավելությունները, սակայն հետագայում, որոշ դեպքերում այն չարաշահելիս, օրինակ՝ տարրական կրթության ոլորտում, բացահայտվել են թերություններ, որոնք անխուսափելի էին ձևաչափի հետագա կիրառման պայմաններում։

Գրականության վերլուծությունը (Բարբուր Մ.Կ., Բորուպ Ջ., Վայնեքեր O.Ս., Ջոնսոն Ն., Լոուես Ս., Սոլովյով Ա., Ֆրեյ Տ., Սվելլեր Ջ.) ցույց է տալիս, որ վերոնշյալ աշխատություններում հետազոտողները դիտարկել և մանրամասն նկարագրել են առցանց ձևաչափի առավելություններն ու թերությունները, կարևորելով այդ ուսուցման դրական կողմերը՝ հատկապես ծայրահեղ պայմաններում։  Կան առցանց ձևաչափով ուսուցման առաջարկներ կրթական շղթայի առանձին մասերում, սակայն չկա համակարգված մոտեցում կրթական գործընթացում նրա դերի գնահատման և անհրաժեշտության բացահայտման ուղղությամբ:

Մեր աշխատանքի նպատակը դպրոցական և համալսարանական կրթական համակարգերում այս բացը լրացնելն է, որով էլ պայմանավորված  է հետազոտության արդիականությունը, նրա տեսական և գործնական նշանակությունը:

Հետազոտության մեթոդներ՝  հետազոտական ​​խնդրի վերաբերյալ գրականության ուսումնասիրություն և վերլուծություն, այս ոլորտում առկա լավագույն փորձի, նորմատիվ, կրթական և ծրագրային փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն. տեսական և էմպիրիկ տվյալների ընդհանրացում։

Հետազոտության գիտական ​​նորույթն  այն է, որ հիմնավորվում և սահմանվում են ժամանակակից կրթական համակարգի կառուցման համացանցային հիմքերը, ներկայացվում են առաջարկություններ դպրոցական և համալսարանական կրթության տարբեր մակարդակներում առցանց և առերես ձևաչափերի արդյունավետ համադրման վերաբերյալ:

Բանալի բառեր՝ առցանց ձևաչափ, կրթություն, ուսուցում, ժամանակակից կրթական համակարգ։ 

 

References

Ангурян С.О., Использование телекоммуникационных средств в заочном курсе английского язык: дис. …канд. пед. наук: 13.00.02: защищена 15.01.2015: утв. 20.04.2015. – Е., 2015. – 134 с.

Якунин В.И., Сулакшин С.С., Багдасарян В.Э, Нетесова М.С., Образование как фактор экономического развития. – М., Научный эксперт, 2008. – 104 с.

https://mvlri.org/research/publications/examining-online-research-in-higher-education-what-can-we-replicate-in-k-12/.

https://www.learntechlib.org/primary/p/216288/.

http://nepc.colorado.edu/publication/virtual-schools-annual-2021.

https://doi.org/10.1007/s10648-019-09465-5.

Error! Hyperlink reference not valid.

Published

2023-12-22

How to Cite

Անգուրյան Ս. (2023). ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 10(2), 91–96. https://doi.org/10.46991/ai.2023.2.91