ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Authors

  • Վարուժան Խաչատրյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Երևանի պետական համալսարան https://orcid.org/0009-0000-4576-6980

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.2.36

Keywords:

Վերապատրաստում, որակավորման բարձրացում, ուսուցիչների մասնագիտական զարգացում, ուսուցչի շարունակական կրթություն, վերապատրաստման համակարգի մոդել

Abstract

  Հոդվածում վերլուծված են զարգացած երկրներում ուսուցիչների շարունակական կրթության առանձնահատկությունները, բացահայտված են աշխարհում ուսուցիչների վերապատրաստման հիմնական խնդիրները, աշխատանքի բովանդակությունն ու ձևերը:  

      Տարբեր երկրների ուսուցիչների վերապատրաստման համակարգերում առկա են կազմակերպչական և բովանդակային մի շարք տարբերություններ, որոնց հաշվառումը հնարավորություն կնձեռի Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչների վերապատրաստման համակարգի ըստ էության կատարելագործման համար:  Վերապատրաստման կազմակերպման օտարերկրյա փորձի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ կան բազմաթիվ հայեցակարգեր և գաղափարներ, որոնք կիրառվում են գործնականում, որոնցից շատերը կարող են կիրառվել մեր երկրի վերապատրաստման համակարգում:

       Ներկայիս զարգացած երկրներում վերապատրաստումների կարևոր առանձնահատկությունն այն է, որ շուկայական տնտեսության պայմաններում ուսուցիչը պետության հետ կիսում է իր պրոֆեսիոնալիզմի բարձրացման պատասխանատվությունը: Զարգացած երկրներում ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի բովանդակությունը բազմակողմ է և ընդլայնված։ Հաստատվել է, որ ուսուցիչների շրջանում ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությունը:

       Հետազոտության համար հիմք են հանդիսացել Վ․ Բ․ Գարգայի,  Տ․ Վ․ Ցիրլինայի,  Օ․ Ն․ Օրլովայի, Մ․ Բյոմերի և այլ հեղինակների հետազոտությունները, որոնց արժեքավոր վերլուծությունները լույս են սփռում աշխարհում ուսուցիչների վերապատրաստման համակարգի հիմնական առանձնահատկությունների վրա։  Ամփոփելով արտերկրում վերապատրաստման պրակտիկայի վերլուծությունը՝  ընդգծում ենք որոշ առանձնահատկություններ, որոնք նաև հետաքրքրում են հայկական կրթությանը. ուսուցիչների մասնագիտական զարգացման աշխատանքների ուժեղացումը դպրոցի հենքի վրա իրենց կարիքների և ծրագրային զարգացմանը համապատասխան. դպրոցների ակտիվ փոխգործակցությունը համալսարանների և այլ հաստատությունների հետ, պետական և հասարակական մարմինների, համալսարանների մասնագետների աջակցությունը ուսուցիչներին, վերապատրաստման ձևերի բազմազանությունը, ուսուցիչներին կազմակերպչական աջակցության տրամադրումը և հեռավար ուսուցումը որպես ուսուցիչների վերապատրաստման այլընտրանքային միջոց:

     Ընդհանուր առմամբ, ուսուցիչների վերապատրաստման խնդիրը արդիական է երկրների մեծ մասի համար: Նման վերապատրաստման ժամանակ ուսուցչի մասնագիտական ​​պահանջներն ու կարիքները մի կողմից և հասարակության զարգացման պահանջները մյուս կողմից` համընկնում են: Զարգացած երկրներում պետությունը ուսուցչին հնարավորություն է տալիս թարմացնել իր գիտելիքներն ու հմտությունները և դա համապատասխանում է ինչպես ուսուցչի, այնպես էլ իր աշակերտների, դպրոցի և ընդհանուր առմամբ պետության շահերին: Միևնույն ժամանակ այս երկրների ուսուցիչները նաև պետության հետ կիսում են մասնագիտական զարգացման պատասխանատվությունը։                                           

References

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, 2009 թ.

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշում

Гаргай В. Б. Развитие системы повышенияквалификации учителей в Великобритании (конец XIX – конец XX вв.) [Текст] : Дисс. ... д.пед.н. / В. Б. Гаргай. – Новосибирск, 2006. с. 52

Джемилева Н. Н. Сравнительный анализ повышения квалификации учителей за рубежом. – Ярославский педагогический вестник – 2011 – № 1 – Том II (Психолого-педагогические науки). с. 209-213

Мязина О.Ю. Анализ системы повышения квалификации учителей в зарубежных странах . – Известия ВГПУ, №2(261), 2013 г. Педагогические науки с. 155-157

Орлова, О. Н. Становление и развитие системы повышения квалификации учителей религии в Германии (на примере федеральной земли Северный Рейн-Вестфалия) [Текст] : Дисс. …к.п.н. / О. Н. Орлова. – Курск, 2007. 163 с.

Ситникова, М. Система непрерывного повышения квалификации пре подавателей [Текст] / М. Ситникова // Высшее образование в России. – 2005. -№6.-С . 49-53.

Цырлина, Т. В. Американский учитель: особенности функционирования [Текст] /Т. В. Цырлина. – М. : Центр «Педагогический поиск», 2009. 144 с.

Böhmer M. Zentrale und dezentrale Lehrerfortbildung: Entwicklung, Strukturen und Innovationen. – Weinheim und Basel : Beltz, 1983. 113 s

Feiman-Nemser S., Norman P. J. Teacher education: From initial preparation to continuing professional development // Moon B., Ben-Peretz M., Brown S.A. Routledge International Companion to Education. – London: Routledge, 2000. – Pp. 732–755.

Maria Teresa Tatto Education reform and the global regulation of teachers’ education, development and work: A cross-cultural analysis , – International Journal of Educational Research 45 (2006), 231–241 s

Downloads

Published

2023-12-22

How to Cite

Խաչատրյան Վ. (2023). ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Կրթությունը 21-րդ դարում, 10(2), 36–47. https://doi.org/10.46991/ai.2023.2.36