ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԳԱՐԵԳԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2023.2.277Keywords:
հայրենասիրական դաստիարակություն, բարոյական արժեհամակարգ, հայրենիք, ընտանիք, հավատ, մայրենի լեզուAbstract
Դարեր շարունակ հայկական ավանդազրույցներում, ժողովրդական ստեղծագործություններում խտացել են ժողովրդի կենսափիլիսոփայությունը, արժեհամակարգը, դաստիարակչական գաղափարները՝ կարևորելով ազգային գիտակցության, մարդու արժանապատվության, անձի աստվածահաճո կերպարի ձևավորման խնդիրները:
Հարյուրամյակներ շարունակ, անկախ պատմամշակութային տարբեր ժամանակաշրջաններում դաստիարակության նպատակների փոփոխությունից, անկախ տվյալ ժամանակաշրջանում պատմահասարակական գործընթացներից, անկախ իշխող գաղափարախոսություններից, անկախ ձևավորված դաստիարակության տարբեր մոդելներից ու հարացույցներից, միշտ էլ հիմքում ընկած են եղել միևնույն հարցերը՝ ո՞ւմ դաստիարակել, ինչպե՞ս դաստիարակել և ի՞նչ արժեքներ ձևավորել: Բոլոր դեպքերում էլ հասարակության խնդիրը եղել է այնպիսի անձի դաստիարակությունը, որը կլինի ազգային, հոգևոր, բարոյական արժեքների կրողն ու փոխանցողը:
Ինչպես իրավացիորեն նկատել է պրոֆեսոր Ն.Հարությունյանը՝ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները թե՛ քաղաքական, տնտեսակզան, ընկերական, թե՛ հոգևոր ոլորտներում հանգեցրին լուրջ փոփոխությունների վերոհիշյալ բոլոր բնագավառներում: Բնականաբար դրանք առաջ բերեցին նաև արժեքների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի լուրջ փոփոխություն[6, էջ 83]:
Այս համատեքստում ազգային արժեքների, սովորույթների, գաղափարների, պատմական ժառանգության փոխանցումը սերունդներին ուղիներ են, որոնք տանում են հայեցի մտածողության ու հայրենասիրական դաստիարակության ակունքները: Բոլոր այս հիմնահարցերին անդրադարձ է կատարել Ամենայն Հայոց կաթողիկոս, 20-րդ դարի մեծագույն մտածող, հայրենիքի նվիրյալ ու հայրենապաշտության մարմնացում Գարեգին Ա-ն:
«Այսօր արժեքների վերիվայր շրջում կա: Մեր երիտասարդությունը արժեքների սխալ ըմբռնում է հառաջ բերում իր մտայնության մեջ: Եվ դա գլխավորաբար գալիս է արևմտյան մշակույթի սխալ հասկացողությունից: Այդ մշակույթի այն երևույթներից, որոնք մակերեսային ու վաղանցուկ են, և որոնք այսօր կան, վաղը՝ չկան: Դա վնասում է մեր ազգի բարոյական, ազգային, կրոնական, հոգևոր դիմագծությանը»[6, էջ 83]:
Աշխարհագրական և քաղաքական խաչահանգույց երկրամասի մեջ ապրող ժողովրդի զավակ կաթողիկոսը հայրենիքի գաղափարն արծարծում ու ջատագովում էր ամենուրեք՝ միջազգային հարթակներում, հոգևորականության ժողովներին, բազմամարդ քարոզներում, հրապարակային ելույթներում, տասնյակ հոդվածներում ու աշխատություններում։
References
Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց, Հոգեմտաւոր ճառագայթումներ, Ս.Էջմիածին, 1997:
Գարեգին Ա, Հայրենիքը պատկերն է հայության, Գիրք Ա (Քարոզներ), Ս․ Էջմիածին, 2000:
Գարեգին Ա, Քարոզներ, Գիրք Բ, Հեղինակային հրատարակություն, Երևան, 2018:
Գարեգին Ա. կաթողիկոս, «Խորհէ եւ մտիր», Ս. Էջմիածին, 1995:
Գարեգին Ա. Կաթողիկոս, Հող, մարդ, և գիր, Ս. Էջմիածին (Դ. Տպագրութիւն), 1996:
Ն. Հարությունյան, Հ. Բիշարյան, «Հայ մանկավարժ կաթողիկոսները», Երևան, 2012:
Վարդան Դևրիկյան, Վեհափառ Հայրապետի գահակալության մեկ տարին, «Էջմիածին» ամսագիր, Ս․ Էջմիածին, 1996, Դ:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Victorya Baghdasaryan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.