ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԳԼԵՐԵՆԻ /ESP/ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2024.1.85

Keywords:

դիվանագիտական անգլերեն, լեզվի գիտակցական ըմբռնում, կրթական նպատակներ և դրդապատճառներ, լեզվի կենտրոն

Abstract

Ժամանակակից սովորողի ակադեմիական և մասնագիտական կարիքները բավարարելու նպատակով ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի անգլերենի դասավանդման ծրագրում զգալի փոփոխություններ են արվել՝ շեշտադրելով անգլերենը դիվանագիտության համար /ESP for Diplomacy/ գիտակարգի դասավանդումը։ Ինչպես գիտենք, արդյունավետ կրթական գործընթաց կազմակերպելու գրավականը, համապատասխան կրթական նյութերի մշակմանը զուգընթաց, օտար լեզու սովորողին ավելի խորը և բազմակողմանի ճանաչելն է։

Խնդրից ելնելով,  II, III և IV կուրսերի ուսանողների շրջանում անցկացված հարցման հիման վրա, սույն հոդվածը քննարկում է ընդհանուր անգլերենն ուսումնասիրելուց ESP-ին անցնելու գործընթացի վերաբերյալ ուսանողների տեսլականը, նրանց ESP լեզվական իրազեկության էվոլյուցիայի  դինամիկան՝ զուգորդված նրանց ինքնագիտակցության աճի և անհատականության զարգացման հետ։ Ընդհանուր անգլերենից ESP-ին անցնելու գիտակցական ըմբռնումը որոշակի ժամանակ պահանջող գործընթաց է, երբ ուսանողները սկսում են աստիճանաբար պարզորոշ գիտակցել իրենց ընտրած մասնագիտության առանձնահատկությունները։ Բազմաշերտ և հարուստ ուսումնական ծրագիրը, առաջադրված ակադեմիական պահանջները, ինտենսիվ կրթական նախաձեռնությունները և մասնագիտական կողմնորոշմամբ ուսանողական կյանքը նպաստում են անհատական աճի և մոտեցումների դինամիկ զարգացմանը։

Ունենալով հստակ կողմնորոշում իրենց նպատակների, ուսման դրդապատճառների, սովորելու ընտրած ռազմավարության և մասնագիտական մոտեցումների վերաբերյալ՝ ուսանողները հաստատակամ վճռականություն են ցուցաբերում դիվանագիտական անգլերենի իրենց գիտելիքները համալսարանական միջավայրում ձեռք բերելու հարցում՝ պնդելով, որ Լեզվի Կենտրոնները լավագույնն են սոսկ ընդհանուր անգլերեն սովորելու համար։

References

Bhatia V., Anthony L. & Noguchi J. ESP in the 21st Century: ESP Theory and Application Today // Proceedings of the JACET 50th Commemorative International Convention, Fukuoka, Japan, 2011, page 145.

Block D. The Social Turn in Second Language Acquisition // Edinburgh University Press, 2003, page 101.

Einstein A. quoted from ‘The New York Times”, March 13, 1949, page 34.

Fayle A. Keynote: Who are you beyond your facts? The importance of identity awareness in the ELT classroom // IATEFL Voices 294, September/October 2023, UK, page 6.

Gardner H. The Disciplined Mind // Penguin Books, 2000, page 41.

Hutchinson T. & A. Waters. English for Specific Purposes // Cambridge University Press, 1988, page 167.

Hyland K. Delivering Relevance: The Emergence of ESP as a Discipline // English for Specific Purposes, volume 24, October 2021, page 24.

Momtazur R. English for Specific Purposes (ESP): A Holistic Review // Universal Journal of Educational Research, 2015, 3(1), page 30.

Pinker S. Language Evolution: States of the Art // Oxford University Press, 2003, page 29.

Pfeifer G. How Personal Is Personal Development // Psychology Today, 2016, August 14

https://www.psychologytoday.com/intl/blog/mind-growth/201608/how-personal-is-personal-development

Walls A. Understanding and influencing student satisfaction judgements // IATEFL Voices 286, May/June 2022, UK, page 14.

Downloads

Published

2024-06-14

How to Cite

Բաբայան Ա. (2024). ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԳԼԵՐԵՆԻ /ESP/ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 11(1), 85–92. https://doi.org/10.46991/ai.2024.1.85

Issue

Section

Ուսուցում և դաստիարակություն