ԿՐՈՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԵՒՈՐԳ Դ-Ի ՕՐՈՔ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2024.1.170

Keywords:

կրթական քաղաքականություն, քրիստոնեական դասագրքերի ավանդույթ, Ամենայն Հայոց կաթողիկոս, Գևորգ Դ, կատեխետիկ, համառոտ շարադրանք

Abstract

Ժամանակի ընթացքում փոփոխվել են ուսումնական ձեռնարկների չափանիշները: Եթե դասագիրք կազմելու սկզբնական ժամանակաշրջանում տպագրական խնդիրների պատճառով հեղինակներն ունեին սահմանափակումներ,  ապա այսօր  ձեռնարկ ստեղծողները լայն հնարավորություններ  ունեն:  Պարբերաբար ուսումնական ձեռնարկներ են ներմուծվել նոր հասկացություններ, փոփոխվել է տեքստի ընկալումը ստուգող առաջադրանքների ձևաչափը, ավելացվել կամ պակասեցվել են տեքստերին ուղեկցող նկարները, հարափոփոխվել է դասագրքերի լեզուն, եզրույթաբանությունը, մեթոդաբանությունը, տեսողական մոտեցումները:

Ներկա օրերում մինչ դասագիրքը կհասնի հասցեատիրոջը՝ գնահատվում է դրա «հիգիենան»: Վերջինս  որոշվում է մաթեմատիկական բանաձևերի միջոցով․  թե որքանով են դասագրքի տեքստերը գիտական, դաստիարակչական, հասցեատիրոջ տարիքին համապատասխան, գունային և դիդակտիկ մի շարք պահանջների համապատասխան [12, 150]:

Հայկական դասագրքերի պատմության մեջ մեծ հետաքրքրություն են ներկայացնում կրոնական բովանդակություն ունեցող ուսումնական ձեռնարկները: Դրանցում ամփոփված տեքստերը, մեթոդաբանությունը, կառուցվածքը, դիդակտիկ մի շարք լուծումներ վկայում են մեզանում քրիստոնեական գրականության անբաժանելի մաս կազմող դասագրքերի ավանդույթ ունենալու մասին: Հայկական միջավայրում նման ձեռնարկները  անցել են երկար ճանապարհ:

Քննվող ժամանակաշրջանում արևելահայ կրթական համակարգում առկա էին մի շարք խնդիրներ՝ դպրոցները չունեին ընդհանուր կանոնադրություններ, ուսումնական ծրագրեր, անորոշ էր դպրոցների տեսակների հարցը: Կրթության առանցքային հարցերից էր դպրոցներում ընդհանուր դասագրքեր ունենալը:

19-րդ դարի երկրորդ կեսին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Դ֊ի կրթական քաղաքականությունն ուղղված էր վերոնշյալ խնդիրների լուծմանը: Հայրապետի առաջնորդությամբ սկսվում է քրիստոնեական միասնական դասագրքեր ստեղծելու գործընթաց:

Այստեղ, ներկայացրել ենք Ամենայն Հայոց Հայրապետ Գևորգ Դ֊ի կրթական քաղաքականությունը, նրա ձեռնարկած քայլերը կրոնի դասագրքեր ստեղծելու ուղղությամբ: Առաջին անգամ անդրադարձ է կատարվում հայ կրթական միջավայրում քրիստոնեական հարուստ գրականության մաս կազմող՝ կրոնի ուսումնական ձեռնարկների ավանդույթին, դրանցում ներկայացված տեքստերի մեթոդաբանական առանձնահատկություններին:

Ներկայումս նման ձեռնարկների ուսումնասիրությունը հնարավորություն է ստեղծում հաղորդակցվել հայկական կրթական միջավայրում ստեղծված քրիստոնեական դասագրքերի ավանդույթին, վերլուծել ուսումնական ձեռնարկների մեթոդաբանական առանձնահատկությունները, որպես ուղեցույց օգտագործել ներկա օրերում այդօրինակ դասագրքեր ստեղծելու համար:

Ուսումնական ձեռնարկների վերլուծությունը փաստում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ ստեղծվել է կրոնի դասագրքերի համակարգման գործընթաց: Տարբեր հեղինակներ հանձն են առել դպրոցների համար ստեղծել քրիստոնեական ձեռնարկներ: Դասագրքերը բաժանվում են երկու խմբերի՝ ա. քրիստոնեական կրոնի սկզբունքներ ուսուցանող ձեռնարկներ, որոնք հրատարակվել են «Քրիստոնեական վարդապետություն» խորագրով, բ․ Հին եւ Նոր Կտակարանների բարոյախրատական  պատմություններ ընդգդրկող, ինչպես նաեւ՝ այլ կրոնների պատմության վերաբերյալ դասագրքեր: Ձեռնարկ կազմողները առաջնորդվել են շարադրանքի երկու սկզբունքով՝ կատեխետիկ (հարց եւ պատասխան) և  համառոտ տեքստեր: Կատեխետիկ մեթոդաբանությամբ գրվել են քրիստոնեական վարդապետության դասագրքերը, իսկ մյուս ձեռնարկները՝ համառոտ տեքստերի մեթոդաբանությամբ։

References

Աբեղյան Մ., Գևորգ Դ Մեծագործ Կաթողիկոս Ամենայն Հայոց, Վաղարշապատ, Գ հրատարակություն, Վաղարշապատ, 2014:

Այվազեան Գաբրիել, Դասագիրք Քրիստոնեական վարդապետութեան ըստ ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1875թ:

Գ. Երզնկեանց, Դասավանդման խորհուրդներ, «Արարատ» Էջմիածին, 1892, N Է:

Երկանյան Վ., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում, Երևան, 1970, էջ 16:

Խորեն Ստեփանե, Կրոնի դասատուութեան առաջընթաց եւ համանուագ եղանակներ, «Մանկավարժանոց», Թիֆլիս, 1889, N 3:

Խորեն Ստեփանե, Կրոնի դասատվության համակենտրոնական սիստեմ, Մանկավարժանոց, 1884, N 7-8

Կանոն յաղագս ծխական հոգևոր դպրոցացն Հայոց ի Ռուսաստան, «Արարատ», 1868, N Զ:

Կանոնադրութիւնք յաղագս թեմական դպրոցաց Հայոց որ ի Ռուսաստան, «Արարատ», 1869, N Ժ:

Կանոնադրութիւն Վանական դպրոցաց, «Արարատ», 1869, N Ա:

Կանոնք Ծխական Դպրոցաց, Վաղարշապատ, 1876:

Մանդինյան Ստ., Սրբազան պատմութիւն Հին և Նոր Ուխտի, Վաղարշապատ, 1872թ:

Մանդինյան Ստ., Համառոտ պատմութիւն Նոր Ուխտի, Վաղարշապատ, 1870թ:

Մխիթար Սեբաստացի, Քրիստոնէական վարդապետութիւն, 1727:

Մխիթարեան Աբել, Դասագիրք Քրիստոնեական հաւատոյ, Վաղարշապատ, 1874թ:

Շիրինյան Մ. Է., Քրիստոնեական վարդապետության անտիկ եւ հելլենիստական տարրերը, Երևան, 2005:

Սարգիս Գնունի, Քրիստոնեական վարդապետութիւնն ըստ ուղղափառ դավանության Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցվոյ, Վաղարշապատ, 1879թ:

Փափազեան Մ., Մանկավարժ վերծանութեան, Վաղարշապատ, 1872թ:

С. А. Михеева, Система формализованных критериев оценки школьного учебника, «Вопросы образования», 2015, N 4:

Downloads

Published

2024-06-14

How to Cite

Ղևոնդյան Մ. (2024). ԿՐՈՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԵՒՈՐԳ Դ-Ի ՕՐՈՔ . Կրթությունը 21-րդ դարում, 11(1), 170–179. https://doi.org/10.46991/ai.2024.1.170

Issue

Section

Մանկավարժության պատմություն