«ՊՈԼՍԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2024.1.75Keywords:
Կոստանդնուպոլիս, պոլսահայ մամուլ, տպագիր մամուլ, դասավանդման հիմնախնդիրներ, դասավանդման մեթոդական առանձնահատկություններ, Թուրքիա, Օսմանյան կայսրություն, Հրանտ Դինք, «Ակօս» շաբաթաթերթAbstract
Մեր հետազոտության նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել «Պոլսահայ մամուլի պատմություն» առարկայի դասավանդման առանձնահատկությունները, առարկայի շրջանակում արձանագրվող հիմնախնդիրները, որոնցով պայմանավորված՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ենք համարում տեսական, գիտագործնական, մեթոդական նորարարական մոտեցումներ:
Առարկայի դասավանդման վերաբերյալ մոտեցումները տարբեր են ուսումնական ծրագրերում. անդրադարձել ենք այդ առանձնահատկություններին, դրսևորումներին, գերակա մոտեցումներին՝ հիմնավորելով այն մոտեցումը, որը մենք գործնականում կիրառում ենք առարկայի դասավանդման ընթացքում: Առարկայի վերաբերյալ միջգիտակարգային մոտեցման բացակայության արդյունքում խախտվում է առարկայի կիրառական ոլորտի պատկերացումներն ինչպես մասնագետների, այնպես էլ ուսանողների համար: Առարկան ինքնաբնորոշ/ սպեցիֆիկ է, ինչը ենթադրում է ճկուն մոտեցում, որի արդյունքում առարկայի դասավանդման նպատակը, խնդիրները, արդյունավետությունը, կրթական վերջնարդյունքները չեն տուժի:
Մեր հետազոտությունը կատարվել է առարկայի դասավանդման տարիներին մեր կատարած վիճակագրական տվյալների հավաքագրման, ամփոփման, լսարանային փորձարկումների արդյունքում նկատած, արձանագրած դիտարկումների հիմքով: Հոդվածի շրջանակում ներկայացված հիմնախնդիրները տարիների ընթացքում մեր կատարած դիտարկումներն են: Առարկայի կարևորագույն խնդիրներից մեկը դասընթացի կիրառության ոլորտը չպատկերացնելն է, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, խախտված է միջգիտակարգային կողմերով առարկան դիտարկելու մոտեցումը: Թե՛ մասնագետների, թե՛ ուսանողների շրջանակում մի քանի հիմնախնդիրների առաջադրմամբ ներկայացնում ենք եզրահանգիչ դրույթներ, որոնցից առաջնայիններից է այն, որ առարկան վերակարևորման և նոր դիտակետերից վերանայման անհրաժեշտություն ունի: Այս համատեքստում քննության ենք առել նաև այն խնդիրը, որը ուսուցման ցանկալի նախապայման կլիներ արևմտահայերենի իմացությունը:
Անդրադառնալով առարկայի հիմնախնդիրներին, առանձնահատկություններին՝ ներկայացնում ենք մեր մեթոդական մոտեցումները, դիտարկումները, որոնք կիրառում ենք դասավանդման ընթացքում: Քանի որ առարկայի դասավանդման մոտեցումները տարբեր են, ինչպես նաև կիրառության ոլորտի հետ կապված կան տարատեսակ պատկերացումներ, ապա առարկան ենթադրում է կարևորված վերաբերմունք, միջգիտակարգային նշանակություն, այլ ոլորտներին սպասարկելու առանձնահատկություն: Համակողմանի եղանակով առարկան դիտարկելու արդյունքում կկարգավորվեն նաև առարկայի կիրառության ոլորտի աղոտ պատկերացումները, արդյունավետոթյունը: Ինչպես նաև այդպես կլուծվի ուսանողների շրջանակում առարկայի ազդեցությունը պահելու անհրաժեշտության խնդիրը:
References
«Մարմարա» օրաթերթ, Կ. Պոլիս, 21.11.1988:
Խառատյան Ա., Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը (XV-XVII դարեր), Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007:
Հայ Մամլոյ դերը, «Ժամանակ», օրաթերթ, Կ. Պոլիս, 13 հոկտեմբեր, 1994:
Հայ մամուլի պատմություն (18-րդ դարավերջ-20-րդ դարասկիզբ), ծրագիր, կազմ.՝ Խառատյան Ա. Ա., Մարտիրոսյան Ն. Ն., Պետրոսյան Դ. Վ., Եր., ԵՊՀ, 2016, http://publishing.ysu.am/files/Hay_mamuli_patmutyun.pdf:
Հովսեփյան Մ., Արևմտահայ մամուլի պատմություն (1832-1915թթ.), Եր., ԵՊՀ, 2014, http://publishing.ysu.am/files/Arevmtahay_mamuli_patmutyun.pdf:
Մելքոնյան Ռ., Ավագյան Ա., Ստամբուլի հայ համայնքի արդի վիճակը, Եր., «ՎՄՎ-պրինտ», 2009:
Միրզոյան Է., «Մարմարան»` հայ մշակույթի հանգրվան, Էջմիածին, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարան, Ժ, 2011:
Միրզոյան Է., Ազգային ինքնության խնդիրը «Ակօս» երկլեզու շաբաթաթերթում Հրանտ Դինքի խմբագրապետության տարիներին (1996-2007), «Հայագիտության հարցեր», 1(10), Եր., 2017:
Միրզոյան Է., Իթթիհաթականները Կոստանդնուպոլսի «Հայ աշխարհ» պարբերաթերթի (1919 թ.) էջերում, «Ցեղասպանագիտական հանդես», 9(1), 2021:
Միրզոյան Է., Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների խնդիրների արծարծումը «Ակօս» շաբաթաթերթի էջերում (1996-2007թթ.), «Հայագիտական հանդես», թիվ 3-4(23-24), Եր., «Մանկավարժ», 2013:
Միրզոյան Է., Հայ-թուրքական հարաբերությունների հարցը «Ակօս»-ի էջերում, Սփյուռքագիտություն: Տարեգիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 2013:
Միրզոյան Է., Հայոց ցեղասպանության թեմայի զարգացման միտումները «Ակօս» շաբաթաթերթի էջերում Հրանտ Դինքի խմբագրապետության տարիներին (1996-2007 թթ.), «Ցեղասպանագիտական հանդես», 4(1), Եր., 2016:
Միրզոյան Է., Հրանտ Դինք. դրվագներ կյանքից և խմբագրական գործունեությունից, «Ցեղասպանագիտական հանդես», 5(1), Եր., 2017:
Միրզոյան Է., Պոլսահայ համայնքի լեզվական խնդիրների արտացոլումը «Ակօս» շաբաթաթերթի էջերում, «Արևելագիտության հարցեր» (գիտական հոդվածների ժողովածու), Եր., ԵՊՀ հրատ., 2013, հ. 8:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Elina Mirzoyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.