ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8630

Keywords:

Սոցիալական էկոլոգիա, սոցիալական էկոլոգիայի գործառույթներ, սոցիալական էկոլոգիայի օրինաչափություններ, էկոլոգիական խնդիրների զարգացման հակասություններ, սոցիալական էկոլոգիական գիտելիք

Abstract

Բնության և հասարակության միջև առկա դիալեկտիկական միասնությունը հնարավորություն է տալիս լուծելու փոխգործակցության մի շարք խնդիրներ, որոնց լուծմանը մասնակցում են միջգիտական ուղղությունների մի ամբողջ համալիր: Այսօր չկա որևէ կոնկրետ գիտաճյուղ, որը կարող է ամբողջությամբ իր վրա վերցնել հասարակություն-բնություն շարժուն համակարգում առկա բարդ մեխանիզմների կատարելագործմանն ուղղված բոլոր խնդիրների լուծումը` հաշվի առնելով դրանց բազմակողմանիությունը, յուրահատկությունը և բազմազանությունը: Այս տեսակետից ներկայումս կարևորվում է <<Սոցիալական էկոլոգիա>> գիտաճյուղը, որը բուռն զարգացում ունի ՌԴ-ում և կարծում ենք զարգացման հեռանկարներ կունենա նաև մեզանում։

Հիմնախնդիրը։ Հանրակրթության ոլորտում սոցիալական էկոլոգիայի գործառույթների վերլուծությունը  հնարավորություն կտա հիմնավորելու, որ սոցիալական էկոլոգիայի վերաբերյալ գիտելիքներ սովորողները կարող են ձեռք բերել   դասղեկական ժամերին /դասղեկների թեմատիկ աշխատանքային պլաններում ներառելով սոցիալական էկոլոգիայի վերաբերյալ թեմաներ/ և ավագ դպրոցում՝ <<էկոլոգիա>> դասընթացում ավելացնելով նոր բաղադրիչ: Ժամանակի սոցիալական, էկոլոգիական, վալելոգիական մարտահրավերներին դիմակայելու տեսակետից կկարևորվի սովորողների սոցիալական էկոլոգիական կրթությունը, որը կնպաստի սովորողների սոցիալականացման գործընթացին։

Հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտություններ։ Հիմնախնդրին առնչվող մտքեր, տեսակետներ արտահայտվել են տարբեր դարաշրջաններում՝ ներառելով  սոցիալական էկոլոգիային վերաբերող մոտեցումներ, իսկ առավել արդիական հետազոտություններ իրականացրել են Ն․ Ռեյմերսը, Բ․ Պրոխորովը, Բ․ Խասկինը, Ե․ Շիրովը, Բ․ Սիտարովը, ովքեր քննարկել են սոցիալական էկոլոգիայի տարբեր հիմնախնդիրներ, հաշվի առնելով դրանց առաջացման պատճառները, հետևանքները, կանխատեսվող արդյունքները։

Հետազոտության մեթոդները։ Հետազոտության ընթացքում օգտագործվել են զրույցի, հարցման և քննարկման  մեթոդներ։

Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակը։ Հետազոտության նպատակն է՝  վերլուծել սոցիալական էկոլոգիայի գործառույթները հանրակրթության ոլորտում և հիմնավորել այն փաստ, որ այսօր հանրակրթական դպրոցներում կան անհրաժեշտ  նախադրյալներ սոցիալական էկոլոգիայի վերաբերյալ գիտելիքների ներդրման համար։

Հետազոտության նորույթը։ Սոցիալական էկոլոգիայի գործառույթների վերլուծությունն է հանրակրթական ոլորտում։

Հետազոտության տեսական նշանակությունն այն է, որ ուսումնասիրվել և վերլուծվել են սոցիալական էկոլոգիայի գործառույթները հանրակրթության ոլորտում։

Հետազոտության գործնական նշանակությունը։ Հիմնախնդրի վերլուծությունը և առաջակությունները կարող են հետաքրքրական լինել սոցիալական էկոլոգիայով զբաղվողների  համար։

Եզրակացություն հանրակրթության ոլորտում սոցիալական էկոլոգիայի գործառույթների վերլուծությունը հնարավորություն  է տալիս փաստելու, որ  սովորողների սոցիալական էկոլոգիայի վերաբերյալ գիտելիքների իմացությունը մեզանում արդիական է, այն հնարավորություն կտա խթանելու և զարգացնելու սովորողների բնություն - հասարակություն ամբողջական համակարգի վերաբերյալ մոտեցումները, վալելոգիական վարքագծային փոփոխությունները, արժևորելու բնության կարևորությունը հասարակության գոյի պահպանման գործում։ Սոցիալական էկոլոգիայի վերաբերյալ սովորողները գիտելիքներ կարող են ձեռք բերել դասղեկական ժամերին՝ համապատասխան թեմատիկ պլանի և մեթոդական ցուցումների արդյունքում, ինչպես նաև էկոլոգիայի դասագրքում՝  համապատասխան բաղադրիչի ներառմամբ։

References

Максимова Л.В., Опыт выявления каркаса основных понятий общей антропоэкологии // Эволюционная и историческая антропоэкология., М., 1987,-88с.

Прохоров Б.Б. ,Экология человека. – М.: ,2010,-320с․

Реймерс Н.Ф. Экология (теория, законы, правила, принципы и гипотезы). - М. ։, 1994.,-367с․

Ситаров В. А., Пустовойтов В. В. Социальная экология: М.։, 2000,-280 с.

Хаскин В.В., Акимова Т.А., Трифонова Т.А., Экология человека-Экономика- Биота-среда, – М.: ,2012 ,-495 с.

Шитова, Е. В. ,Социальнаяэкология . – Ярославль․։, 2010. – 60 с.

Downloads

Published

2023-01-04

How to Cite

Մինասյան Գ. (2023). ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 8(2), 79–86. https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8630

Issue

Section

Ուսուցում և դաստիարակություն