ՎԱՂ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՍԽ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ԿԱՄ ԱՌԱՆՑ ԴՐԱ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8677Keywords:
стратегии раннего вмешательства, активное участие родителей, развитие ребенка, расстройство аутистического спектраAbstract
Մեր ուսումնասիրության նպատակն է վերլուծել և համեմատել աուտիզմ ունեցող երեխաների վաղ միջամտության ծրագրերի արդյունավետության վերաբերյալ տվյալները՝ ծնողների ներգրավվածությամբ և առանց: Համեմատական ուսումնասիրություն է իրականացվել այն մասին, թե ինչպես ծնողների վերապատրաստումը և մասնակցությունը ծրագրին կբարձրացնեն նրա արդյունավետությունն այն ընտանիքների համեմատ, որտեղ ծնողները մնում են լուսանցքում և չեն մասնակցում իրենց երեխայի վաղ միջամտության ծրագրին:
ԱՍԽ ունեցող երեխային բնորոշ են սոցիալական փոխհարաբերությունների և տեղեկատվության վերամշակման, ինչպես նաև սահմանափակ / կրկնվող վարքի կայուն խնդիրներ: Աուտիզմի սպեկտորի խանգարում ունեցող երեխաների ծնողները հաճախ մեծ սթրեսի մեջ են՝ խնդրի լրջության պատճառով:
Երբ ծնողներն առաջին անգամ բախվում են ի հայտ եկած խնդիրներին ախտորոշման և խնամքի մեկնարկի ընթացքում, նրանց դերը կենտրոնական է դառնում իրենց երեխայի կարիքները հոգալու, վաղ միջամտության ծրագրում ներգրավվելու և երեխայի առօրյան ճիշտ կազմակերպելու գործում:
Համաձայն մեր հետազոտությունների արդյունքների, ծնողների ներգրավվածությունը կարևոր է երեխայի զարգացման սկզբնական տարիների ընթացքում, և պետք է հնարավորություն ստեղծել նրանց մասնակցության համար: Նրանց համար անհրաժեշտ է կազմակերպել թրեյնինգներ և սեմինարներ, պաշտպանել միջամտության հետ կապված հնարավոր սթրեսներից, պայմաններ ստեղծել մասնագետների հետ համատեղ աշխատելու համար և տալ նրանց կարևոր հմտություններ և ցուցումներ ցանկացած դժվարություն և խնդիր լուծելու համար։ Այս ամենը նրանց հնարավորություն է տալիս բարելավելու իրենց երեխայի և ընտանիքի կյանքի որակը։
References
References:
American Psychiatric Association. (2013). Diagnostic and statistical manual of mental disorders (5th ed.). Washington, DC: American Psychiatric Association.
Osborne, L.A.; McHugh, L.; Saunders, J.; Reed, P., Parenting stress reduces the effectiveness of early teaching interventions for autistic spectrum disorders. Journal of Autism and Developmental Disorders, 2008, pp. 38(6), 1092-1103, 2008.
Baker, J. K.; Messinger, D. S.; Lyons, K.K.; Grantz, C.J., A Pilot Study of Maternal Sensitivity in the Context of Emergent Autism, Journal of Autism and Developmental Disorders, 2010, pp. 40(8), 988-999, doi: https://doi.org/10.1007/s10803-010-0948-4.
Pierce, K.; Courchesne, E.; Bacon, E., To Screen or Not to Screen for ASD Universally is Not the Question: Why the Task Force Got it Wrong, The Journal of Pediatrics, 2016, pp. 176 J Pediatr. 2016 Sep; 176: 182-194.
Mark L. Sundberg, VB-MAPP: Verbal Behavior Milestones Assessment and Placement Program (2nd Edition) September 1, 2014.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Narine Vardanyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.