ԱՆԴՐԱԳՈԳԻԿԱՅԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԲՈՒՀԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.8067Keywords:
անդրագոգիկա, մեծահասակների կրթություն,, ուսումնական դրդապատճառներ,, անդրագոգիկայի գործոններ և սկզբունքներ,, դասախոսի կոմպետենցիաներ, , սոցիոլոգիական հարցումAbstract
Մեծահասակների կրթությունը ներկայումս՝ քաղաքական-տնտեսական, սոցիալ-մշակութային, ժողովրդագրական տեղաշարժերի հարափոփոխ ժամանակաշրջանում, դառնում է անձի ինքնիրացման, մասնագիտական կատարելագործման, ինքնակայացման և ինքնահաստատման կարևոր պայման։
Հետազոտության նպատակն է անդրագոգիկային նվիրված ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնել և սոցհարցման միջոցով բացահայտել մանկավարժական բուհի հեռակա ուսուցման համակարգում սովորող մեծահասակ ուսանողների ուսումնական գործընթացի սոցիալ-մանկավարժական առանձնահատկությունները։
Հետազոտության գիտական նորույթն այն է, որ արդիականության տեսանկյունից նորովի են ներկայացվել և մեկնաբանվել մանկավարժական բուհի հեռակա ուսուցման համակարգում մեծահասակների կրթության վրա ազդող գործոնները, բնութագրված են սոցիալ-մանկավարժական և հոգեբանական առանձնահատկությունները, սկզբունքները, սոցհարցումների տվյալների վերլուծության հիման վրա արվել են այդ գործընթացի արդյունավետ իրականացման մեթոդաբանական մոտեցումներ։
Հետազոտության արդյունքների վերլուծությունը, տվյալների մշակումն ու դրանց գնահատումը թույլ է տալիս կատարել հետևյալ եզրահանգումները․
- հասուն տարիքում կրթություն ստանալու դրդապատճառ է դառնում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր մասնագիտություն ձեռք բերելու անհրաժեշտությունը,
- բուհում մեծահասակ ուսանողների կրթական կարիքներն ուսումնասիրելու և համապատասխան լուծումներ առաջադրելու նպատակով անհրաժեշտ է կիրառել հետազոտական այնպիսի գործիքներ, ինչպիսիք են բանավոր և գրավոր հարցումները, ֆոկուս խմբային հարցազրույցները, քննարկումները, ինքնագնահատման սանդղակները, էսսեները, տարաբնույթ հարցումների արդյունքների վերլուծությունն ու գնահատումը, որոնք, անկասկած, կնախանշեն այդ գործընթացի բարելավման առաջարկներ և արդյունավետ իրականացման իրատեսական ուղիներ,
- ՏՀՏ-ներով, մեդիագործիքներով և մեդիապաշարներով աշխատանքի ընթացքում որոշակի դժվարությունների հաղթահարումը պահանջում է գործնականում լուծել կազմակերպական, գիտամեթոդական և հոգեբանական բնույթի մի շարք խնդիրներ,
- սոցիալ-հոգեբանական առումով ուսումնառողներն ընդհանուր առմամբ դժվարություններ չեն զգում տարիքով փոքր ուսանողների հետ միջանձնային հաղորդակցական գործընթացներում, հաճախ անգամ առավել ակտիվ և ոգևորված են լինում, ակնառու կերպով օգնում են նաև դասախոսների խթանող, աջակցող վերաբերմունքն ու համագործակցման պատրաստակամությունը,
- հեռակա ուսուցման համակարգում մեծահասակ ուսանողների կրթության կազմակերպման ընթացքում պետք է հնարավորինս հաշվի առնել նրանց մասնագիտական, և սոցիալական փորձը։
References
Օգտագործված գրականության ցանկ
Коджаспирова Г.М., Коджаспиров А.Ю., Педагогический словарь. – М.: Издательский
центр «Академия», 2003. – 176 с.
Кукуев А.И., Андрагогика: этимология и употребление термина в зарубежной науке –
/https://cyberleninka.ru/article/n/andragogika-etimologiya-i-upotreblenie-termina-v-zarubezhnoynauke/viewer (date of checking: 10. 12. 2021).
Онушкин В.Г., Огарев Е.И., Образование взрослых: междисциплинарный словарь
терминологии. – СПб.։ Воронеж, 2003. – 232 с.
Психология развития и возрастная психология / О.В. Шапатина, Е.А. Павлова. –Самара:
Изд-во Универс групп, 2007. – 204 с.
Юнацкевич Р.И. Теория образования взрослых: становление, проблемы, задачи.
Монография. - СПб.: ИОВ ПАНИ, 2009․ – 90 с.
Knowles M.S., Holton III E.E., Swanson R.A. The Adult Learner: The Definitive Classic in
Adult Education and Human Resource Development. – 6th edition. – London, New York, etc.:
ELSEVIER Butterworth Heinemann, 2005. – 378 p.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Education in the 21st Century
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.