ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԲՈՒՀԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.7989Keywords:
բարձրագույն ուսումնական հաստատություն, կառավարման մարմիններ, հոգաբարձուների խորհուրդ, գիտական խորհուրդ, մասնակցային կառավարում, ուսանողների մասնակցությունAbstract
Բարձրագույն ուսումնական հաստատությունների արդյունավետ կառավարումը կարևոր նախապայման է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտը և բուհերի բնականոն զարգացումն ապահովելու համար։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններում չափազանց կարևոր է ուսանողների մասնակցությունը, քանի որ վերջիններս հանդիսանում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ուղղակի շահառուները։
Հետազոտության հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացներում ուսանողների մասնակցության ձևաչափերի, հիմնախնդիրների ուսումնասիրությունն է։ Այս հոդվածի նպատակը բուհի կառավարման գործընթացում ուսանողների մասնակցության հիմնախնդրի բազմակողմ ուսումնասիրությունն է։ Ուսումնասիրության ենք ենթարկել ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փաստաթղթերը, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները, որոնք զգալի փոփոխություններ են առաջարկում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացներում։ Հետազոտության շրջանակներում վեր են հանվել ուսանողների՝ բուհի կառավարման տարբեր մարմիններում մասնակցության ձևաչափերը և զարգացման հեռանկարները։
Ընդհանուր առմամբ հանգել ենք հետևյալ եզրահանգումներին։ Կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական կարգավորումները` մասնավորապես 1999 թվականի ապրիլի 14-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Կրթության մասին օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասը, որը սահմանում է կառավարման բոլոր մարմիններում ուսանողների քսանհինգ տոկոս մասնակցության պարտադիր բնույթը, հստակ սահմանում է ուսանողների ներգրավվածությունը բուհական կառավարման գործընթացներում, որը, սակայն, չի արտացոլվում Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծում, որը հետ քայլ է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից։ Թեև ներկայումս ուսանողներն ընդգրկված են կառավարման մարմիններում, սակայն առկա են մի շարք խնդիրներ՝ հիմնականում կապված մասնակցության ձևաչափերի, ուսանողների ընդգրկվածության, ընտրության պահանջների և այլ դրույթների հետ։ Թեև Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը չի բացառում ուսանողների մասնակցությունը բուհերի կառավարման գործընթացում, սակայն առկա են մի շարք անհասկանալի ձևակերպումներ և դրույթներ, որոնք ամբողջությամբ չեն կարգավորում առկա իրավիճակը և խնդիրները։
References
Օգտագործված գրականության ցանկ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք, ՀՕ-62-
Ն, 14.12.2004 թ.
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրություն, 22.12.2014 թ.
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսանողական խորհրդի կանոնադրություն, 15.11.2018 թ.
«Կրթության մասին» ՀՀ օրենք, ՀՕ-297, 14.04.1999 թ.
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենք, ՀՕ-516-Ն, 26.12.2002 թ.
Համալսարանական ինքնավարությունը Հայաստանում, ATHENA, Վերլուծություն և
գործողությունների քարտեզ, Հայաստան, 2012-2015
Anna Planas, Pere Soler, Judit Fullana, Maria Pallisera and Montserrat Vilà, “Student
participation in university governance. The opinions of professors and students”, Studies in Higher
Education, 38 (4), 571-583, University of Girona, Catalonia, Spain
Towards the European Higher Education area: Communiqué of the meeting of European
Ministers in charge of Higher Education in Prague, May 19th, 2001
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Education in the 21st Century
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.