ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Authors

  • Արմեն Աջամօղլյան Խ․ Աբովյանի անվ․ հայկական պետական մանկավարժական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.7745

Keywords:

Տեղեկատվական տեխնոլոգիա, ուսուցման գործընթաց, անձակենտրոն ուսուցում, էլեկտրոնային ուսուցում

Abstract

Հոդվածում ներկայացված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ուսուցման գործընթացում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնային ուսուցման հիմնախնդիրները: Ինչպես նաև մեր կողմից մշակված և կիրառված հեռավար ուսուցման միջոցներն ու կիրառման եղանակները: Կրթության հիմնախնդիրների լուծման ժամանակակից առաջնահերթ ուղղությունը պետք է փնտրել ներկայումս առկա, գործնականում մատչելի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների արդյունավետ կիրառման մեթոդաբանության մեջ: Ուսուցման էլեկտրոնային միջոցների օգտագործումը նկատելիորեն ազդում է կրթական համակարգերի վրա և նպաստավոր պայմաններ է ստեղծում ուսուցման իննովացիոն մեթոդների զարգացման համար: Նպատակն է վեր հանել էլեկտրոնային ուսուցման հիմնախնդիրներն ու հիմնավորել մեր իսկ փորձով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլագիաների կիրառման արդյունավետությունն ուսուցման գործընթացում: Համակարգչային գրաֆիկայի, անիմացիայի, կենդանի տեսապատկերման, ձայնի համակցված օգտագործումը եզակի հնարավորություն է ընձեռում ուսումնասիրվող նյութն ընկալել առավելագույնս դիտողական տեսքով, ավելի հասկանալի ու հիշելի: Դա հատկապես կարևոր է այն դեպքում, երբ սովորողը պետք է յուրացնի մեծ ծավալի տեղեկատվություն: Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը շատ կարևոր է ուսուցումն անհատականացնելու համար: Սովորողները պետք է կարողանան ձեռք բերել, գնահատել, արժևորել և փոխանցել տեղեկությունները։ Տեխնոլոգիաների կիրառման արդյունքում զարգանում են սովորողների մտածողությունն ու համակարգչային գրագիտության հմտությունները։       Մեր կողմից կատարված դիտարկումները ցույց տվեցին, որ աշխարհագրության ուսուցման գործնթացում  առավելագույն դիդակտիկ արդյունքի կարելի է հասնել միայն՝ ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների համակարգված օգտագործման պայմաններում: Համակարգչային տեխնոլոգիաները, կրթական պաշարները, էլեկտրոնային ուսուցումը և տեղեկատվական կայքերն արդյունավետ չեն լինի, եթե նրանց կիրառումը կրի անջատ և ոչ նպատակամղված բնույթ:

Author Biography

Արմեն Աջամօղլյան, Խ․ Աբովյանի անվ․ հայկական պետական մանկավարժական համալսարան

Բան․ գիտ․ թեկնածու, ասիստենտ

References

Օգտագործված գրականության ցանկ

Աջամօղլյան Ա․, Աշխարհագրության ուսուցման կազմակերպումը տեղեկատվական և

հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ, Երևան, 2018:

Աստվածատրյան Մ․, Թերզյան Գ․, Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում, Երևան, 2004:

Баранов А.С., Суслов В.Г., Шейнис А.И., Компьюторные технологии в школьной

географии.Изд.дом. «Гептер», 2004, 80 с.

Финаров Д.П., Методика обучения географии в школе: учебное пособие для студентов

вузов/ В.П. Финаров, М.; АСТ, 2007, 382с.

Էլեկտրոնային նյութեր

http://samuel-elearning.blogspot.com/p/blog-page_28.html

http://notebook.mskh.am/arxiv/dpir5-24.html

http://rgo.ru - Географический портал планеты Земля

Downloads

Published

2022-07-21

How to Cite

Աջամօղլյան Ա. (2022). ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. Կրթությունը 21-րդ դարում, 7(1), 70–78. https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.7745

Issue

Section

Ուսուցում և դաստիարակություն