ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԴԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i1.280Բանալի բառեր-:
գործարար էթիկա, գործարար էթիկետ, սէթիկետ ակադեմիական ազնվություն, կառավարման ոճեր, վերահսկողական մեխանիզմներ, կոնֆլիկտների կառավարում, էթիկական վարքականոններ, բարեփոխումներԱմփոփում
Հետազոտությունը նպատակ ունի բացահայտելու կառավարման էթիկայի դերը բարձրագույն ուսումնական հաստատություններում մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման համատեքստում: Բարձրագույն կրթության կառավարման ոլորտում էթիկական խնդիրների առկայությունը բացասաբար է անդրադառնում ինչպես կազմակերպության ներքին, այնպես էլ արտաքին գործընթացների վրա:
Կառավարման էթիկան բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ միայն ակադեմիական մշակույթի ձևավորման առանցքային գործոն է, այլև ռազմավարական ռեսուրս, որն ուղղակիորեն ազդում է մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կազմակերպական մշակույթի կայացման և բարձրագույն ուսումնական հաստատությունների երկարաժամկետ կայունության վրա։
Հոդվածը ներկայացնում է կառավարման էթիկայի հիմնարար սկզբունքները, դրանց կիրառման առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների արդյունավետության վրա։
Ուսումնասիրությունը հիմնված է միջազգային և տեղական գիտական աղբյուրների վերլուծության վրա, ինչպես նաև էմպիրիկ հետազոտության, որը ներառում է սոցիոլոգիական հարցման արդյունքներ։
Արդյունքները վկայում են, որ կառավարման էթիկայի համակարգի բացերը խորացնում են բուհերի կառավարման թափանցիկության, կադրային քաղաքականության արդարության ու ակադեմիական ազնվության խնդիրները։ Հարցման տվյալների համաձայն՝ ուսումնական հաստատություններում էթիկական խախտումների նվազեցման հիմնական ուղիները ներառում են կառավարման էթիկական չափանիշների վերանայում, վերահսկողական մեխանիզմների ներդրում և կառավարման գործընթացների թափանցիկության ապահովում։
Հոդվածում վերլուծվել են կառավարման տարբեր ոճերը (ավտորիտար, ժողովրդավարական, ազատական և խառը) և դրանց ազդեցությունը կառավարման էթիկական միջավայրի ձևավորման վրա։
Հետազոտության հիմնական եզրահանգումները փաստում են, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում կառավարման էթիկական չափանիշների հստակեցումը, բարոյական արժեքների պահպանման նկատմամբ հետևողական մոտեցումն ու արդյունավետ վերահսկողական համակարգերի ներդրումը կարող են ոչ միայն բարելավել բարձրագույն ուսումնական հաստատությունների ներքին գործառույթները, այլև բարձրացնել դրանց նկատմամբ հանրային վստահությունը։
Ընդհանուր առմամբ, կառավարման էթիկայի ամրապնդումը պետք է դիտարկվի որպես բարձրագույն կրթության բարեփոխումների առաջնահերթություն, քանի որ առանց էթիկական սկզբունքների ամուր պահպանման անհնար է ապահովել բուհերի երկարաժամկետ կայունություն, մրցունակություն և կրթության բարձր որակ։
Հղումներ
1. Delplas S., Markosyan R., Tcaturyan K., «Mardkayin resursneri karavarman thapantsikutyun yev hashvetvoghakanuthyun bardzraguyn usumnakan hastatuthyunnerum», ughetsuyts yev gortciqakazm, 2017, 63 ej.
2. Nazaryan A., «Gortcarar hakhordakcuthyun», Yerevan: Zangak-97, 2001, 256 ej.
3. Patriarq P. Adranapolsetsi, «Khrati tangaran», S. Ejmiatsin, 2002, 69 ej.
4. Varrington D., Anapiosyan A., Aleksanyan N., Bardzraguyn usumnakan hastatuthyunneri tipayin etikayi kanonagrqer` usanoghneri, varchakan yev akademiakan ashkhatakazmi hamar, 2016, 28 ej.
5. Podoprigora M.G., Delovaya etika: uchebnoe posobie. Taganrog: Izd-vo TTI YUFU, 2012, 116 s.
6. Potashnik M., Upravlenie kachestvom obrazovaniya: Praktiko orientirovannaya monografiya i metodicheskoe posobie, Moskva: Pedagogicheskoe obshchestvo Rossii, 2004, 435 s.Armstrong, M., Armstrong's Handbook of Human Resource Management Practice (15th ed.). London: Kogan Page., 2020, 792 pg․
7. Austin I. and Jone G. «Governance of Higher Education», Taylor Francis Group, 2015, 67 pg.
8. Demirtas O., A Handbook of Leadership Styles, Cambridge Scholars Publishing, 2020, 466 pg․
9. Gaebel M․, Zhang T․ Trends 2018 Learning and teaching in the European Higher Education Area, Creative Commons Attribution-NonCommercial CC BY-NC, 2018, 109 pg.
10. Singh Divya / Christoph Stückelberger (Eds.), «Ethics in Higher Education Values-driven Leaders for the Future», Geneva: Globethics.net, 2017, 370 pg․
11. Klimszova S., Business Ehtics: Introduction to the Ethics of Values, 1st edition, Lucjan Klimsza & bookboon.com, 2014, 88 pg․
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Tatevik Tonoyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.