Արտադրողականության և բիզնեսի դինամիկության փոխազդեցությունները. դրանց դրսևորումները տնտեսական աճի վրա

Authors

  • Ամալյա Սարիբեկյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.2.003

Keywords:

արտադրողականություն, գործարար միջավայր, բիզնեսի դինամիկություն, համախառն գործոնային արտադրողականություն, աշխատանքի արտադրողականություն , արտադրողականություն - տնտեսական աճ փոխազդեցություններ , տնտեսական զարգացում

Abstract

Ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան շա­րու­նա­կա­կան ա­ճը կա­յուն տնտե­սա­կան ա­ճի ու հա­սա­րա­կա­կան բա­րե­կե­ցութ­յան բարձ­րաց­ման կար­ևոր նա­խա­պայ­ման է: Այս հա­մա­տեքս­տում շատ կար­ևոր են ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան բարձ­րաց­ման գոր­ծո­նա­յին փո­խազ­դե­ցութ­յուն­նե­րի վեր հա­նումն ու խնդիր­նե­րի բա­ցա­հայ­տու­մը:

Հոդ­վա­ծում ա­ռանձ­նա­հա­տուկ քննարկ­վել է գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի և բիզ­նե­սի դի­նա­մի­կութ­յան դե­րը՝ որ­պես մրցակ­ցա­յին բիզ­նես մի­ջա­վայ­րի ա­պա­հով­ման և­ ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան ա­ճի ա­ռանց­քա­յին գոր­ծո­նա­յին բա­ղադ­րիչ: Ըստ «Գ­լո­բալ մրցու­նա­կութ­յան» զե­կույ­ցի՝ աշ­խար­հում վեր­ջին տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում շու­կա­նե­րի կա­ռուց­ված­քը փոխ­վել է, իսկ բիզ­նե­սի դի­նա­մի­կութ­յու­նը դրսևո­րում է նվազ­ման մի­տում­ներ։ Թեև ՀՀ-ում 2018-2019 թթ. դրսևոր­վել է բիզ­նե­սի դի­նա­մի­կութ­յան ո­րո­շա­կի բա­րե­լա­վում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ այն բա­վա­կա­նին ցածր է նույ­նիսկ տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րի հա­մե­մատ:

ՀՀ-ում 2000 թ. սկսված աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան ա­ճի դան­դաղ­ման մի­տում­նե­րը (ա­ճի մի­ջին տեմ­պը՝ 5․5%) 2020 թ. տնտե­սա­կան ցնցում­նե­րի հետ­ևան­քով է՛լ ա­վե­լի են խո­րա­ցել. ա­ճի մի­ջին տեմ­պը 2020 թ. 2019-ի նկատ­մամբ կազ­մել է 0.95%, իսկ 2021 թ.-ին՝ 2020 թ. նկատ­մամբ՝ մինչև 1.1%: Տն­տե­սութ­յու­նում ստեղծ­ված ա­վե­լաց­ված ար­ժե­քի բաշխ­ման ոչ արդ­յու­նա­վետ մե­խա­նիզմ­նե­րի պայ­ման­նե­րում աշ­խա­տող­նե­րին վճար­վում է հա­վա­սա­րակ­շիռ գնից ցածր աշ­խա­տա­վարձ, իսկ ապ­րանք­ներն ու ծա­ռա­յութ­յուն­նե­րը նրանք գնում են հա­վա­սա­րակ­շիռ գնից բարձր գնով։ Սա շատ մտա­հո­գիչ խնդիր է աշ­խար­հում, հատ­կա­պես զար­գա­ցող երկր­նե­րում (այդ թվում՝ Հա­յաս­տա­նում), ար­տադ­րա­կան գոր­ծոն­նե­րի մաս­նա­կից­նե­րի միջև ա­վե­լաց­ված ար­ժե­քի բաշխ­ման մե­խա­նիզ­մի աղ­ճատ­վա­ծութ­յան (ե­կա­մուտ­նե­րի ոչ հա­վա­սա­րա­չափ բաշխ­ման ա­ռու­մով) և սո­ցիա­լա­կան ա­ճող բևե­ռաց­վա­ծութ­յան ու կեն­սա­մա­կար­դա­կի անկ­ման ար­դի պայ­ման­նե­րում։ Այս­տեղ բա­ցա­ռիկ կար­ևո­րութ­յուն է ստա­նում հա­մա­խառն գոր­ծո­նա­յին ար­տադ­րո­ղա­կա­նութ­յու­նը՝ որ­պես ար­տադ­րա­կան գոր­ծոն­նե­րի մաս­նա­կից­նե­րի միջև ա­վե­լաց­ված ար­ժե­քի բաշխ­ման արդ­յու­նա­վե­տութ­յան ցու­ցիչ:

Տն­տե­սա­կան աճ­–ար­տադ­րո­ղա­կա­նութ­յուն փո­խազ­դե­ցութ­յուն­նե­րի խոր­քա­յին գնա­հատ­ման հա­մար կար­ևոր է ՀՆԱ-ի և­ ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան ցու­ցա­նիշ­նե­րի՝ ՀԳԱ-ի, աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան, ինչ­պես նաև ի­րա­կան աշ­խա­տա­վար­ձի ա­ճի տեմ­պե­րի դի­տար­կու­մը դրանց փոխ­կա­պակց­վա­ծութ­յան ներ­քո: Ն­ման մո­տե­ցու­մը հնա­րա­վո­րութ­յուն կտա կենտ­րո­նա­նա­լու ար­տադ­րո­ղա­կա­նութ­յուն - տնտե­սա­կան աճ փո­խազ­դե­ցութ­յուն­նե­րի խոր­քա­յին խնդիր­նե­րի վրա, ո­րոնց լու­ծու­մը կար­ևոր է ՀՀ տնտե­սա­կան զար­գաց­ման և հա­սա­րա­կա­կան բա­րե­կե­ցութ­յան բարձ­րաց­ման հրա­մա­յա­կա­նի ար­դի պայ­ման­նե­րում:

Author Biography

Ամալյա Սարիբեկյան, Երևանի պետական համալսարան

տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր

References

Global Competitiveness Report, Special Edition, IMF, World Economic Forum, 2020, How Countries are Performing on the Road to Recovery, Appendix A – Transformation Readiness Framework: Methodology and Definitions,

The Inclusive Development Index 2018, IMF, World Economic Forum, 22 Janu-ary 2018,

OECD Productivity Statistics։ Methodological Notes, OECD, 2021,

ILOSTAT Database Description, Competitiveness Indicators, Labour Productivity, ILO, 2022:

Повышение производительности: краткий обзор руководства для организаций работодателей, МОТ, 2021.

McMillan M., Harttgen K., What is Driving the “African Growth Miracle”? – Tunisia, 2014,

McMillan M., Rodrik D., Sepulveda C., Structural Change, Fundamentals And Growth: A Framework And Case Studies - Washington DC - Cambridge MA, 2017,

Decker R., Haltiwanger J., Jarmin R. S., & Miranda J., The Role of Entrepreneurship in US Job Creation and Economic Dynamism - The Journal of Economic Perspectives, 2014,

Haskel J., Westlake S., Capitalism Without Capital: The Rise of The Intangible Economy - Princeton: Princeton University Press, 2017,

Garcia-Macia D., Chang-Tai H., Klenow P. J., How Destructive Is Innovation? - Department of Economics, Stanford University, 2016,

Haltiwanger J., Scarpetta S., Schweiger H., Cross country differences in job reallocation: the role of industry, firm size and regulations, London EC2A 2JN, United Kingdom, 2014,

Haltiwanger J., Jarmin R., & Miranda J., Who Creates Jobs? Small Versus Large Versus Young. University of Maryland and NBER, 2013,

Hyatt H. R., Spletzer, J. The Recent Decline in Employment Dynamics. IZA Journal of Labor Economics, 2013,

Decker R., Haltiwanger J., Jarmin R. S., Miranda J., The Role of Entrepreneurship in US Job Creation and Economic Dynamism, The Journal of Economic Perspectives, 2014,

Autor D., Dorn D., Katz L., Patterson C.,Van Reenen J., Concentrating on the Fall of the Labor Share. American Economic Review, Cambridge, MA, 2017,

WEF - Global Competitiveness Report, Geneva, 2018,

Virglerova Z., Addeo F., Zapletalikova E., Business dynamism in the world economy, LLC “Consulting Publishing Company “Business Perspectives”, 2020,

Maddison A. “Dynamic Forces in Capitalist Development: Along Run Comparative View”, Oxford, Oxford Universiti Press, 1991,

WEF - Global Competitiveness Report, Geneva, 2019,

Charles Hulten, “Total Factor Productivity. A short biography”, Working Paper 7471, Nation-al Bureau of Economic Research, Cambrdg, 2000,

Ազգային հաշիվներ / Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե (armstat.am), ՀՆԱ օգտագործումը հիմնական ծախսային բաղադրիչներով, Համախառն կուտակման գործակից, էջ 37։

Global Competitiveness Report, Annual Report, IMF, World Economic Forum, 2020-2021, Committed to Improving the State of the World,

Հայաստանի վիճակագրական տարեգիրք / Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե (armstat.am), Աշխատանքի շուկա:

Հայաստանի վիճակագրական տարեգիրք / Հայաստանի Հանրապետութ¬յան վիճակագրական կոմիտե (armstat.am), Կենսամակարդակ:

Downloads

Published

2023-12-29

How to Cite

Սարիբեկյան Ա. (2023). Արտադրողականության և բիզնեսի դինամիկության փոխազդեցությունները. դրանց դրսևորումները տնտեսական աճի վրա. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 14(2 (41), 3–23. https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.2.003

Issue

Section

Կառավարում