Էթնոչափագիտական մեթոդաբանության կիրառման առանձնահատկությունները ժողովրդավարական անցումների ուսումնասիրման համատեքստում

Authors

  • Խաչիկ Գալստյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2022.13.1.046

Keywords:

էթնոչափագիտություն, քաղաքական երկխոսության մշակույթ, ժողովրդավարական անցում, «իշխանությունից հեռավորության» (PDI) ցուցիչ, «առնականության» (MAS) ցուցիչ, «անորոշություններից խուսափելու» (UAI) ցուցիչ, «անհատականության» (IDV) ցուցիչ

Abstract

Սույն հետազոտության հիմնական նպատակը էթնոչափագիտական մեթոդաբանության գործիքակազմի կիրառման միջոցով ժողովրդավարական անցման օրինաչափությունները բացահայտելն է։ Հոլանդացի հետազոտող Գ․ Հոֆսթեդի առաջ քաշած էթնոչափագիտական մեթոդաբանությունը նախկինում կիրառվել է տարբեր երկրների գործարար մշակույթի, ինչպես նաև քաղաքական կոնֆլիկտների և բռնության երևույթների միջև կապերը բացահայտելու համար։
Հոդվածում ժողովրդավարության «երրորդ ալիքի» երկրների ժողովրդավարական անցման փորձի համատեքստում դիտարկվում են Գ․ Հոֆսթեդի էթնոչափագիտական չորս հիմնական՝ իշխանությունից հեռավորության (PDI), առնականության (MAS), անորոշություններից խուսափելու (UAI) և անհատականության (IDV) ցուցիչները։ Մասնավորապես հիմնավորվել են, որ իշխանությունից ունեցած մեծ հեռավորության ցուցիչների (PDI) պարագայում ժողովրդավարության համախմբման գործընթացները դանդաղում են և չեն նպաստում երկխոսույթային պրակտիկաների ձևավորմանը։ Իսկ «երկխոսույթային ձգողականության» առկայության դեպքում քաղաքական հիմնական դերակատարները՝ իշխանությունն ու ընդդիմությունը, ցուցաբերում են որոշակի քաղաքական կամք և ձգտում հասարակության մեջ կուտակված խնդիրները, այդ թվում և իշխանության ռեսուրսների անհավասարաչափ բաշխումը մեղմել, գործընթացներն ուղղորդել դեպի ինստիտուցիոնալ քաղաքական
երկխոսության դաշտ։
Հոդվածում քննության առարկա են դառնում ժողովրդավարական անցման հարացույցը, ժողովրդավարական անցումների համատեքստում երկխոսության մշակույթի ունեցած դերը, էթնոչափագիտական մեթոդաբանության լույսի ներքո այդ երևույթների միջև առկա կապերն ու օրինաչափությունները։

Author Biography

Խաչիկ Գալստյան, Երևանի պետական համալսարան

Քաղաքական գիտությունների դոկտոր,  քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի
պրոֆեսոր

References

Hofstede G., Dimensionalizing Cultures: The Hofstede Model in Context. Online Readings in Psychology and Culture, 2011, Unit 2. http://scholarworks.gvsu.edu/orpc/vol2/iss1/8 (մուտք 19.01.2022).

http://www.clearlycultural.com/geert-hofstede-cultural-dimensions/uncertainty-avoidance-index/ (մուտք 20․01․2022).

https://clearlycultural.com/geert-hofstede-cultural-dimensions/masculinity/ (մուտք՝ 20․01․2022).

Individualism, http://www.clearlycultural.com/geert-hofstede-cultural-dimensions/individualism/ (մուտք՝ 22․01․2022).

National Culture, www.http://geert-hofstede.com/national-culture.html (մուտք՝ 20․01․2022)

Power Distance Index, http://www.clearlycultural.com/geert-hofstede-cultural-dimensions/power-distance-index/ (մուտք՝ 19․01․2022)։

Van De Vliert E.,Schwartz S., Huismans S., Hofstede G., Daan S. Temperature, Cultural Masculinity and Political Violence // Journal of Cross-Cultural Psychology. 1999, V. 30.

Категоризация культуры по Г. Хофстеде: концепция “ментальных программ”//Основы межкультурной коммуникации, М., 2003.

Латова Н., Культурологический подход к межгосударственным и межнациональным конфликтам: возможности и перспективы // Современная конфликтология в контексте культуры мира / под ред. Степанова Е./, М., 2001.

Межуев В., Диалог между цивилизациями и Россия // От диалога цивилизаций к сотрудничеству и интеграции. Наброски проблемного анализа. (Якунин В. И., Сулакшин С. С., Межуев В. М. и др), М., 2006.

Пшеворски А. Демократия и рынок. Политические и экономические реформы в Восточной Европе и Латинской Америке. М., РОССПЭН, 2000.

Хантингтон С., Третья волна․ Демократизация в конце XX века, М., РОССПЭН, 2003.

Գալստյան Խ. Քաղաքական բանակցություններ. Տեսություն և պրակտիկա, Եր., 2007:

Downloads

Published

2022-04-19

How to Cite

Գալստյան Խաչիկ. 2022. “Էթնոչափագիտական մեթոդաբանության կիրառման առանձնահատկությունները ժողովրդավարական անցումների ուսումնասիրման համատեքստում”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 13 (1 (37):46-60. https://doi.org/10.46991/BYSU:D/2022.13.1.046.

Issue

Section

Քաղաքագիտություն

Most read articles by the same author(s)