Միգրացիայի քաղաքականության հիմնախնդիրները Իտալիայի պետական կառավարման համակարգում

Authors

  • Էդգար Քալանթարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.1.081

Keywords:

միգրացիոն քաղաքականություն, արտագաղթ, ներգաղթ, կառավարման ընթացակարգեր, օրենսդրական կարգավորումներ, պետական կառավարման արդյունավետություն, օրինականություն, անօրինական ներգաղթ

Abstract

Վեր­ջին տա­րի­նե­րին ա­վե­լի մեծ չա­փե­րի է հա­սել միգ­րա­ցիա­յի հիմ­նախն­դիրն աշ­խար­հում, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է սո­ցիա­լա­կան, քա­ղա­քա­կան, ռաս­սա­յա­կան, ռազ­մա­կան, ինչ­պես նաև մի­ջազ­գա­յին տնտե­սա­կան ճգնա­ժա­մե­րով: Միգ­րանտ­նե­րի հիմ­նա­կան ուղ­ղութ­յու­նը Արև­մուտ­քի զար­գա­ցած երկր­ներն են, ո­րոն­ցից Ի­տա­լիան ա­ռա­վել ռիս­կա­յին պե­տութ­յուն­նե­րից է։

Ի­տա­լիան, մինչև նա­խորդ դա­րի 70-ա­կան թթ․­ ե­ղել է ար­տա­գաղ­թի եր­կիր։ Հա­կա­ռակ հոս­քը արդ­յունքն էր նաև երկ­րում ի­րա­կա­նաց­վող «բաց դռնե­րի քա­ղա­քա­կա­նութ­յան»։

1993 թվա­կա­նին Ի­տա­լիա­յի բնակ­չութ­յունն ա­ճում էր շնոր­հիվ ներ­գաղթ­յալ­նե­րի։ Այս ա­մե­նը կա­ռա­վա­րե­լու հա­մար պե­տութ­յու­նը ըն­դու­նեց հա­մա­պա­տաս­խան օ­րենք­ներ, ո­րոնք կար­գա­վո­րում էին երկ­րում միգ­րա­ցիա­յի հիմ­նախն­դի­րը։ Դի­տար­կե­լով օ­րի­նա­կան ռե­զի­դենտ օ­տա­րերկր­յա քա­ղա­քա­ցի­նե­րի ծագ­ման երկր­նե­րի ցան­կը՝ կա­րե­լի է տես­նել, որ վեր­ջին տա­րի­նե­րին Ար­ևել­յան Եվ­րո­պա­յից նկատ­վում է հոս­քե­րի զգա­լի աճ, ո­րը գե­րա­զան­ցել է Հ­յու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յի երկր­նե­րին, որ­տե­ղից մինչև 1990-ա­կան թվա­կան­նե­րը մեծ էր ներ­հոս­քը։ Օ­տա­րերկր­յա քա­ղա­քա­ցի­նե­րի բաշխ­վա­ծութ­յու­նը Ի­տա­լիա­յի տա­րած­քում խիստ ան­հա­վա­սար է. նրանց 34.1%-ը բնակ­վում է հյու­սիս-արև­մուտ­քում, 24.5%-ը՝ հյու­սիս-ար­ևել­քում, 25.4%-ը՝ կենտ­րո­նում, 15%-ը հա­րա­վում և կղ­զի­նե­րում: Ն­կատ­վում է նաև մեծ ան­հա­վա­սա­րութ­յուն քա­ղաք­նե­րի և գ­յու­ղա­կան շրջան­նե­րի միջև:

 Այ­սօր այդ ամ­բողջ գոր­ծըն­թա­ցի կա­ռա­վա­րու­մը լրջա­գույն մար­տահ­րա­վեր է պե­տութ­յան հա­մար, և դ­րա­նից խու­սա­փե­լու ճա­նա­պար­հը կլի­նեն այդ ո­լոր­տի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը վե­րա­նա­յելը, և կոնկ­րետ օ­րենսդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րով հա­մա­պար­փակ լու­ծում­ներ ա­ռա­ջար­կե­լը։

Author Biography

Էդգար Քալանթարյան, Երևանի պետական համալսարան

քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնի դոցենտ

References

Pasini Antonello Effetto serra, effetto guerra. Clima, conflitti, migrazioni: l'Italia in prima linea., 2017, Chiarelettere, Milano.

Sanfilippo M. Tematiche delle emigrazioni, in Dizionario di storia, Istituto dell'Enciclopedia Italiana, 2010.

Голощапов Р. В., Пятков А. Г. Государственное управление: Учебное пособие. Хабаровск: ДВАГС, 2005.

Козбаненко В. А. Государственное управление, М., Том 1, 2, Статус, 2002.

Աճառյան Հր․ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», Երևան, 1969.

Եվրոստատի պաշտոնական կայքէջ՝ https://ec.europa.eu/eurostat/web/products-datasets/-/migr-_pop3ctb։

ԻՍՏԱՏ կազմակերպության կողմից վերլուծություն, Իտալիայում բնակվող օտարերկրյա բնակչության վերաբերյալ, https://www.istat.it/it/iscriviti-a-istatnewsletterhttps://www.istat.it/it/iscriviti-a-istatnewsletter։

Իտալիա ներգաղթի վերաբերյալ տվյալնեին վերաբերող վերլուծությունը՝ https://www.ismu.org/¬dati-sulle-migrazioni/։

Իտալիայի աշխատանքային ներգաղթյալների և նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերաբերյալ 1986 թ․ ին ընդունված օրենքը, https://www.edizionieuropee.i-t/LAW/HTML-/0/zn10-_03_042-.html։

Իտալիայի կառավարության պաշտոնական կայքէջ՝ https://www.interno.gov.it/mininterno-/export/sites/¬default/it/temi/immigrazione/sottotema002.html։

Իտալիայի Հանրապետության ներգաղթի հարցի վերաբերյալ 1998 թ․ մարտի 6-ի n. 40 օրենքը, https://www.parlamento.it/parlam/leggi/98040l.htm։

Իտալիայի Հանրապետության օրենքը ընդունված 2002 թվականի հուլիսի 30-ին, հ. 189-ը։ Այն միտված է կարգավորելու Իտալիայում ներգաղթը, և ի պատիվ առաջին ստորագրողների՝ Ջանֆրանկո Ֆինին և Ումբերտո Բոսսին, որոնք Բեռլուսկոնի II-ի կառավարությունում համապատասխանաբար զբաղեցնում էին Խորհրդի փոխնախագահի պաշտոնները, կոչվեց Բոսսի-Ֆինի օրենք, https://documenti.camera.it/_dati/leg17/lavori/documentiparlamentari/indiceetesti/022bis/021/00000002.pdf։

Իտալիայի միգրացիայի վիճակագրական բառարան, http://www.treccani.it/vocabolario-/migrazione/։

Իտալիայում բնակչության 14-րդ մարդահամար. ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների (2001 թ. տվյալներ), https://www.regione.toscana.it/documents/10180/5992297/infbreve38.pdf/9db82253-1da5-4568-878d-d77ab0e94193։

Հռոմի միգրացիայի խնդիրներն ուսումնասիրող կենտրոնի վերլուծություն՝ https://www.cser.it/wp-content/uploads/2021/04/Studi-Emigrazione_1989_93_compressed.pdf։

Քալանթարյան Է․ «Հանրայի կառավարում» հասկացության սահմանման հարցի շուրջ, Բանբեր Երևանի համալսարանի. Միջ. հարաբ., քաղաքագիտություն, № 3 Եր. 2019թ., էջ 73-74։

Downloads

Published

2023-05-19

How to Cite

Քալանթարյան Էդգար. 2023. “Միգրացիայի քաղաքականության հիմնախնդիրները Իտալիայի պետական կառավարման համակարգում”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 14 (1 (40):81-87. https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.1.081.

Issue

Section

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Most read articles by the same author(s)