Չինաստանի մրցակցային դիրքերի ամրապնդումը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացներում

Authors

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.3.024

Keywords:

արտաքին քաղաքական ռազմավարություն, աշխարհակարգ, բազմաբևեռ աշխարհ, աշխարհաքաղաքականություն, աշխարհատնտեսություն, ուժային կենտրոն, տնտեսական զարգացում

Abstract

Սեփական տնտեսության զարգացման գործում Չինաստանի աննախադեպ հաջողությունները, որոնք ձեռք են բերվել 1980-ականների բարեփոխումների շնորհիվ, թույլ են տվել երկրին ավելի արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ: Ստեղծվեցին անհրաժեշտ նախադրյալներ արտաքին քաղաքականության հայեցակարգի հետագա վերափոխման համար՝ համաշխարհային գործընթացներում Չինաստանի դերի ակտիվացման և երկիրը համաշխարհային ուժային կենտրոններից մեկի վերածելու նպատակով, որը հսկայական դեր է խաղում նոր բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործում: Այս առումով Չինաստանն իր արտաքին քաղաքականության մեջ սկսեց հիմնվել այնպիսի միջազգային կառույցների վրա, ինչպիսիք են BRICS-ը և ՇՀԿ-ն, ինչպես նաև առաջ քաշել այնպիսի ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսին է «Մեկ գոտի, մեկ ճանապարհը»: ՉԺՀ-ի արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունը հակասության մեջ է մտնում վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված միաբևեռ աշխարհակարգի հետ, ինչը հանգեցնում է Չինաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրմանը՝ չնայած նրանց միջև զարգացած տնտեսական հարաբերություններին: Միևնույն ժամանակ, ՉԺՀ-ի ժամանակակից արտաքին քաղաքականության հայեցակարգում հատուկ տեղ է հատկացվում Ռուսաստանին, որը, Չինաստանի հետ մեկտեղ, դիտարկվում է որպես զարգացող բազմաբևեռ աշխարհակարգի և գլոբալ կայունության երաշխավորներից մեկը:

Author Biography

Փայլակ Ենգոյան, Երեւանի պետական համալսարան

Քա­ղա­քա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս

References

Տե՛ս Исаев М. Любовь прошла, но Евросоюз не спешит разводиться с Китаем // «Regnum» – https://regnum.ru/news/2993831.html

Տե՛ս Хененкова Е. Дом, который построил Китай: сообщество общей судьбы для всех народов // «Regnum» – http://regnum.ru/news/2343234.html

Տե՛ս Внешнеполитический процесс на Востоке: Учеб, пособие для студентов вузов / Под ред. Д. В. Стрельцова. – М.: Издательство Аспект Пресс, 2017, с. 269.

Տե՛ս Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում Չինաստանի հետ համագործակցության համար փաստաթղթեր ստորագրած երկրների ցուցանկ // «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի պաշտոնական կայք – https://www.yidaiyilu.gov.cn/info/iList.jsp?tm_id=126&cat_id=10122&info_id=77298

Տե՛ս Мануков С. «Один пояс, один путь»: уточнение пути и расширение пояса // «Eurasia Daily» – https://eadaily.com/ru/news/2019/05/03/odin-poyas-odin-put-utochnenie-puti-i-rasshirenie-poyasa

Տե՛ս Китай нарастит инвестиции в страны «Одного пояса, одного пути» // «CGTN» – https://russian.cgtn.com/news/2023-06-16/1669555721243619330/index.html

Տե՛ս Путин поприветствовал «Новый шелковый путь» и призвал к интеграции // «Мир 24» – https://mir24.tv/news/16107482

Տե՛ս Китай запустил грузовой ж/д маршрут в Германию в обход России // «Вести» – https://www.vesti.ru/finance/article/2707929#:~:text=20%20апреля%202022.%20Китай%20запустил,маршрут%20проходит%20в%20обход%20России

Downloads

Published

2023-12-28

How to Cite

Ենգոյան Փայլակ. 2023. “Չինաստանի մրցակցային դիրքերի ամրապնդումը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացներում”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 14 (3 (42):24-43. https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.3.024.

Issue

Section

Միջազգային հարաբերություններ

Most read articles by the same author(s)