Հաշվապահական տեքստերի թարգմանություն. տեսական և գործնական հարցեր

Authors

  • Անուշ Մովսիսյան Երևանի պետական համալսարան
  • Աննա Խաչատրյան ԵՊՀ

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2023.27.2.003

Keywords:

Բանալի բառեր. թարգմանական մոտեցումներ, հաշվապահական տեքստեր, տնտեսագիտական տերմինաբանություն, ՖՀՄՍ ստանդարտներ, ձևային համարժեքություն, թարգմանական փոխակերպումներ

Abstract

Սույն հոդվածում ներկայացված են հաշվապահական տեքստերի թարգմանական որոշ հիմնախնդիրներ և մարտահրավերներ, որոնց թարգմանիչները բախվում են առավել հաճախակի: Հոդվածի նպատակն է բացահայտել հաշվապահական տեքստերի լեվական և թարգմանական առանձնահատկությունները՝ մասնավորապես դիտարկելով այդ տեքստերի թարգմանության գործընթացում ի հայտ եկող բառային և քերականական առանձնահատկությունները և դրանց թարգմանության ռազմավարությունները: Հետազոտությունն ունի տեսական և գործնական որոշակի նշանակություն, քանի որ հաշվապահական տեքստերի թարգմանությունը դեռևս բավականաչափ ուսումնասիրված չէ և կարիք ունի մի շարք խնդիրերի համակողմանի քննարկման: Հոդվածի նորույթը պայմանավորված է նաև հենց ուսումնասիրվող նյութով (Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներ և դրանց հայերեն թարգմանությունը), որը թարգմանական տեսակետից նախկինում երբեք չի ուսումնասիրվել և չի ենթարկվել նման լեզվական վերլուծության: Հետազոտության արդյունքները ներկայացված են եզրակացության մեջ: Այսպիսով, բացահայտվել է, որ հաշվապահական տեքստերի թարգմանության համար պահանջվում է պահպանել ձևային համարժեքության սկզբունքը։ Կարևոր է նաև ունենալ բավարար գիտելիք տվյալ մասնագիտական ոլորտի, հատկապես՝ տերմինների և դրանց ստույգ նշանակության վերաբերյալ, ինչը հաճախ ենթադրում է համատեղ աշխատանք համապատասխան փորձագետների հետ։

Downloads

Published

2023-12-23