Եզրույթների գործառական դերն ու կիրառությունը անգլերեն իրավական պայմանագրերում և դրանց հայերեն թարգմանություններում

Authors

  • Varduhi Mirijanyan Gagik

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2023.27.2.070

Keywords:

Իրավական փաստաթուղթ, իրավական պայմանագիր, եզրույթներ, գործառական նշույթ, թարգմանություն

Abstract

Լեզվի դերն իրավական խոսքում մեծապես կարևոր է պայմանագիր կնքելու գործընթացում՝ օրենքն ու իրավական նորմերը ճիշտ կիրառելու, իրավական խրթին լեզուն ճիշտ վերծանալու, շարադրանքի բուն իմաստը հանրությանը մատչելի դարձնելու առումով։  Թարգմանությունն այս դեպքում տարընթերցումների տեղիք չի տա և ավելի ընկալելի կդառնա անփոփոխ, պահպանողական բնույթով աչքի ընկնող եզրույթների առկայության և ճշգրիտ կիրառության շնորհիվ։ Այսպիսով, սույն հոդվածում, վերլուծական և համեմատական մեթոդների կիրառությամբ, քննարկվում են իրավական պայմանագրերում կիրառվող հայերեն և անգլերեն եզրույթները՝ փորձելով հիմնավորել այն պնդումը, որ վերջիններս թեև չեն օգտագործվում առօրյա խոսքում, այնուամենայնիվ լայն գործածություն ունեն իրավական փաստաթղթերում՝ ոչ դյուրին մարտահրավեր հանդիսանալով թարգմանչի համար և, ճշգրիտ թարգմանության դեպքում, նպաստելով ինչպես մասնագետների, այնպես էլ հետաքրքրված անձանց կողմից պայմանագրի տեքստի ճիշտ ընկալմանը։

Downloads

Published

2023-12-23