ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ՀՆԱՐՆԵՐԻ ԴԵՐԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Authors

  • Ruzanna Baghramyan ASUE, UFAR

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2023.27.2.035

Keywords:

հռետորաբանություն, համոզման խոսք,, լեզվաոճական հնարներ, , Սկզբունքային բանակցություններ

Abstract

Սույն հոդվածում քննության են առնվում գործարար բանակցություններում կիրառվող համոզման խոսքի լեզվաոճական առանձնահատկությունները: Մասնավորապես ուսումնասիրվում է Սկզբունքային բանակցություններում լեզվաոճական որոշակի հնարների (մեղմասություն, մակդիր, շրջասույթ, աստիճանավորում, փոխանունություն, փոխաբերություն եւ այլն) արդունավետ կիրառման ռազմավարությունները՝ իրադրական, գործառական եւ անհատական ոճերի համատեքստում: Անդրադարձ է կատարվում Սկզբունքային բանակցությունների մեթոդին, հիմնարար արժեքին, չորս հիմնական դրույթներին, ինչպես նաեւ ԲՀԼԱ-ի (բանակցային համաձայնության լավագույն այլընտրանքը – BATNA-best alternative to the negotiated agreement) կարեւորությանը: Սկզբունքային բանակցությունների մեթոդը մշակվել է Հարվարդի բանակցային ծրագրի շրջանակներում՝ Ռ. Ֆիշերի, Ու. Ուրիի եւ Բ. Փաթթընի կողմից: Սույն բանակցային մեթոդի հիմնական նպատակը խնդրո առարկայի նկատմամբ կոշտ, մարդկանց նկատմամբ մեղմ մոտեցումն է: Գործարար խոսույթի լեզվաոճական վերլուծության միջոցով վեր են հանվում այն ոճական հնարները, որոնց կիրառումը ապահովում է Սկզբունքային բանակցությունների արժեքների առկայացումը: Առանձնակի շեշտադրվում է բանակցային գործընթացում համոզման խոսքի՝ որպես լեզվական ներգործության ռազմավարական հնարի կիրառման արդյունավետությունը:

Downloads

Published

2023-12-23