«ԽԱՌԸ» ԼԵԶՎԱՇԵՐՏԵՐԸ Ջ. Գ. ԲԱՅՐՈՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ըստ «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի և «Մանֆրեդ» դրամայի)

Authors

  • Երվանդ ՎԱՐԴԱՆՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2014/18.1.099

Keywords:

բառապաշար, լեզվաշերտ, բառակապակցություն, արտահայտչամիջոց, առասպելաբանություն, միջնադարյան, զուգադրական վերլուծություն, միֆոլոգեմ, արքետիպ, փոխակերպում

Abstract

Ջ.Գ.Բայրոնի բանաստեղծական բառապաշարի մի զգալի մասն են կազմում, այսպես կոչված, խառը բառաշերտերը, որոնք ներառում են թե՛ հունա-հռոմեական, թե՛ աստվածաշնչյան լեզվաշերտերը: Բազմաթիվ օրինակներով վերլուծվում են նախ հունա-հռոմեական (միֆոլոգեմային),ապա աստվածաշնչյան ծագում ունեցող լեզվական միավորները: Հոդվածում հատուկ ուշադրություն է դարձվում հայերեն թարգմանությանը՝ փորձելով գտնել համարժեքության եզրեր: Առանձնացվել և հանգամանորեն վերլուծվել են այն դեպքերը,երբ բնագրի և թարգմանության միջև անհամարժեքություն կա: Արտահայտվում է նաև այն տեսակետը, որ ժամանակի ընթացքում տվյալ բառը, բառակապակցությունը կամ միֆոլոգեմը կարողէ ձեռք բերել նոր իմաստ և հնչողություն:

Downloads

Published

2023-01-19

Issue

Section

Լեզվաբանություն