ՖՐԱՆՍԵՐԵՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԽՈՍՔՈՒՄ ՆԱԽԴԻՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ, ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ

Authors

  • Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ Երևանի պետական լեզվաբանական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2014/18.1.115

Keywords:

փոխներթափանցում, հաղորդակցման սկզբունք, խոսքային գործընթաց, ձևավորել և զարգացնել խոսքային հմտություններ և կարողություններ

Abstract

Բուհերում օտար լեզվի ուսուցումը կառուցվում է առավելապես հաղորդակցման սկզբունքի հիման վրա, ուստի դասավանդման գլխավոր խնդիրը խոսքային հմտությունների և կարողությունների ձևավորումն ու զարգացումն է, որը ենթադրում է նաև սովորողների խոսքամտածողական գործունեության ընդլայնում: Ինչպես հայտնի է ֆրանսերենը հոլովներ չունի, և ֆրանսերենում հոլովական իմաստներն արտահայտվում են նախդիրների միջոցով: Այստեղ զգալի է բացասական փոխներթափանցման ազդեցությունը, ուստի սխալներն էլ բավականին շատ են: Նախդիրների հնարավոր կիրառությունների իմացության շրջանակը պետք է ընդլայնել, ինչն իր հերթին նշանակում է վարժությունների մշակված համակարգի ստեղծում, որն ավելի դյուրին կդարձնի անհրաժեշտ նյութի յուրացումը:

Downloads

Published

2023-01-19

Issue

Section

Մեթոդիկա