ԱՆԳԼԵՐԵՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Authors

  • Շուշիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2014/18.1.120

Keywords:

բիբլեիզմներ, կրոնական բառապաշար, հասկացույթ, ճանաչողական դրդապատճառ, ինքնագնահատման թղթապանակ, իրակություն-տերմին, կրոնական-մշակութային տիրույթ, զուգահեռ-համաժամանակյա ընթերցանություն, կրոնական իրույթներ, հենքային/մասնագիտական գիտելիք, նախախոսքային-խոսքային վարժություն

Abstract

Հոդվածում ներկայացվում է անգլերեն կրոնական բառապաշարի ուսուցման մեթոդական համակարգը, հաշվի առնելով մշակման մեթոդաբանական հիմքերը, մասնագիտական դասընթացի ուղղվածությունը, ուսանողների լեզվական իմացության մակարդակը, ճանաչողական, մասնագիտական դրդապատճառները:
Կարևորվում է անգլերեն կրոնական բառապաշարի փուլային ուսուցումը, երբ հստակորեն մատնանշվում են նախապատրաստական, նախախոսքային և խոսքային վարժությունների կիրառման ընթացակարգերը: Համապատասխան վարժությունների համակարգ մշակելիս, հաշվի է առնվել բառ-հասկացույթ հարաբերակցությունը, առ այն, որ բառը լեզվական, իսկ հասկացույթը մտածելակերպի միավոր է:

Downloads

Published

2023-01-19

Issue

Section

Մեթոդիկա