ԼՍԵԼՈՎ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Authors

  • Իրինա ԲՈՒՌՆԱԶՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2014/18.2.129

Keywords:

լսելով ընկալման հմտություն, կարճատև և երկարատև հիշողություն, վարից վեր և վերից վար վերլուծության սկզբունք, մինչ ունկնդրելը, ունկնդրելու ընթացքում և ունկնդրելուց հետո հանձնարարություններ

Abstract

Լսելով ընկալելու հմտությունը կարևոր դեր է կատարում ինչպես ամենօրյա հաղորդակցման, այնպես էլ` ուսուցման գործընթացում: Լսելով ընկալելու հմտությունը զարգացնելու նպատակով առաջարկում ենք մի շարք վարժություններ, որոնք կարող են իրականացվել մինչ ունկնդրելը, ունկնդրելու ընթացքում և ունկնդրելուց հետո: Վարժություններն ուղղված են ուսանողների բառապաշարի և հիմքային գիտելիքի ակտիվացմանը, ինչպես նաև երկարատև հիշողության զարգացմանը, որոնցով պայմանավորված է լսելով ընկալելու ունակությունը: Լսելով ընկալելու հմտության գործընթացի ամենակարևոր սկզբունքներից է վարից-վեր և վերից-վար վերլուծության սկզբունքը: Ունկնդրել ուսուցանելիս անհրաժեշտ է հիշել, որ լսելով ուսանողը չի կարող մտապահել ավելի շատ մանրամասներ, քան լեզվակիրը իրական կյանքի իրավիճակում:

Downloads

Published

2023-01-09

Issue

Section

Մեթոդիկա