ՀԱՄԱՏԵՔՍՏԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՒՅՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԱՊԱԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑ

Authors

  • Արթուր ՄԵՍՐՈՊՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.2.061

Keywords:

նույնաբանություն, խոսքային իրադրություն, հաղորդակցական նպատակ, հանրային համատեքստ, հարատեքստ, հենքային գիտելիք, գործաբանական արժեք, ներակա իմաստ

Abstract

Նույնաբանական կառույցների գործաբանական արժեքի որոշակիացման գործընթացում առկա են մի շարք լեզվական ու արտալեզվական գործոններ, որոնք հնարավորություն են տալիս խոսողին արտահայտելու իր հաղորդակցական նպատակը տվյալ կառույցի միջոցով: Սույն հոդվածի նպատակն է բացահայտել այդ գործոնները, ստուգել դրանց վավերականությունն ու հուսալիությունը, հիմնվելով փաստական նյութի քննության արդյունքների վրա, ինչպես նաև ըստ այդ արդյուքների ցույց տալ խոսող-լսող հաղորդակցական հարաբերություններում նույնաբանության մեկնաբանման հնարավոր սահմանները: Հոդվածում հատուկ ուշադրություն է դարձվում նույնաբանության ներիմաստի և գործաբանական արժեքի մեկնաբանման հնարավոր սահմանների որոշման հարցին՝ փորձելով գտնել այդ գործընթացը պայմանավորող գործոնները:

Downloads

Published

2022-02-21

Issue

Section

Լեզվաբանություն