ՈՒՂՂԱՁԻԳ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ ՈՐՊԵՍ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Authors

  • Տաթևիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.2.074

Keywords:

ուղղաձիգ համատեքստ, հորիզոնական համատեքստ, գրական անդրադարձ, մեջբերում, լեզվաարտահայտչական հնար

Abstract

Հոդվածում դիտարկվում է «ուղղաձիգ համատեքստ» լեզվաբանական խնդրի պատմությունը՝ հենվելով տարբեր սերունդների և դպրոցների լեզվաբանների աշխատությունների վրա: Ներկայացվում են նաև խոսքի պատկերավորման անդրադարձ (allusive) հնարների մի շարք դասակարգումներ, ինչպես նաև մեջբերումների հիմնական աղբյուրները: Հոդվածում փորձ է արվում նաև համադրել ռուսական և հայկական լեզվաբանական դպրոցների ներկայացուցիչների եզրահանգումներն ու համապատասխան տերմինաբանությունը արևմտյան դպրոցների գիտնականների եզրահանգումների և տերմինաբանության հետ:

Downloads

Published

2022-02-21

Issue

Section

Լեզվաբանություն