«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒՅԹԻ ԶՈՒԳՈՐԴԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ջ. ՖԱՈՒԼԶԻ «ԿՈԼԵԿՑԻՈՆԵՐԸ» ՎԵՊՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2016.20.3.054Keywords:
գեղարվեստական տեքստ, գեղարվեստական հասկացույթ, զուգորդային շերտ, խորհրդանշային շերտ, աշխարհի հեղինակային պատկեր, գեղարվեստական զուգորդումներ, «ազատություն» հասկացույթAbstract
Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել «ազատություն» հեղինակային հասկացույթի զուգորդային շերտի ձևավորման առանձնահատկությունները Ջ. Ֆաուլզի «Կոլեկցիոները» վեպում: Գեղարվեստական տեքստը միջոց է ընթերցողի գիտակցության մեջ հեղինակի աշխարհընկալման, աշխարհի հասկացական և լեզվական պատկերի արտացոլման համար: Վեպի լեզվաոճական քննությունը թույլ է տալիս վեր հանելու գեղարվեստական մի շարք զուգորդումներ, որոնք կազմում են «ազատություն» հեղինակային հասկացույթի զուգորդային շերտը: Ըստ մեր կողմից կատարված ուսումնասիրությունների` զուգորդային շերտը տրամախաչվում է խորհրդանշային, գնահատողական և պատկերային շերտերի հետ` ամբողջացնելով «ազատություն» հասկացույթի հեղինակային հայեցակերպը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2016 Անահիտ ՄԱԿԱՐՅԱՆ
![Creative Commons License](http://i.creativecommons.org/l/by-nc/4.0/88x31.png)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.