ԱՌԱԾՆԵՐԻ ԵՎ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐՆԵՐԸ (ՍԵՐՎԱՆՏԵՍԻ «ԴՈՆ ԿԻԽՈՏ» ՎԵՊԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ)
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.080Keywords:
առած-ասացվածք, թարգմանական հնար, զուգահեռ համարժեք, սովորական պատճենում, դիպվածային պատճենում, անհատական-հեղինակային արտահայտություն, ոճական համարժեքություն, լեզվական նորմ, առածային համաբանությունAbstract
Իսպանական ժողովրդական ստեղծագործություններում առկա հարյուրավոր առածներ իրենց նմանակը ունեն աշխարհի շատ ազգերի գրական ժառանգության մեջ, սակայն, ինչպես մյուս ժողովուրդների պարագայում կան հարյուրավոր առածներ, որոնք բնութագրում են միայն իսպանացիներին: Եվ այդ շարքում որոշակիորեն առանձնանում են Սերվանտեսի ստեղծագործություններում՝ մասնավորապես «Դոն Կիխոտում» իրենց ուրույն տեղը զբաղեցրած առածներն ու ասացվածքները: Հոդվածում կարևորվել են առած-ասացվածքների թարգմանության համար առաջարկվող թարգմանական վեց հնարները, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է օգնում թարգմանչին պահպանելու ձևի և բովանդակության համադրություն: «Դոն Կիխոտ»-ի հայերեն թարգմանությունների քննությունը ցույց է տալիս, որ հայ թարգմանիչները հիմնականում կատարել են դիպվածային պատճենում կամ էլ դիմել առածային համաբանության: Համընդհանուր առածների և ասացվածքների դեպքում նրանց հաջողվել է որոշ չափով պահպանել համարժեքություն, սակայն ազգային առածներն ու ասացվածքները հաճախ չեն ընկալվում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2017 Ասյա ԽԱՉԱՏՐՅԱՆ
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.