ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Authors

  • Նարե ՉՈԲԱՆՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.179

Keywords:

թարգմանության համարժեքություն, աղբյուր և թիրախ լեզուներ, միջմշակութային իրավական հաղորդակցություն, ընդհանուր իրավունք, քաղաքացիական իրավունք, դատական հիերարխիա, կորպորատիվ իրավունք, իրավաբանական խոսույթ

Abstract

Գլոբալացման գործընթացը վերջին տարիներին առավել մեծ կարևորություն է ստացել, և միջպետական համագործակցությունը տարբեր մասնագիտական ոլոտներում ճանաչվել է որպես առաջնային նախապայման ցանկացած պետության բնականոն զարգացման համար: Հաշվի առնելով այս զարգացումը` կարելի է ասել, որ միջազգային իրավունքը այժմ վճռորոշ դեր է կատարում յուրաքանչյուր պետության՝ միջազգային հարթակում ըստ հավուր պատշաճի ներկայանալու համար: Միջմշակութային իրավական հաղորդակցություն տեղի է ունենում տարբեր լեզուներով տարբեր իրավական համակարգերի միջև, և նման հաղորդակցությունը ընդհանրապես ունենում է հստակ նախանշված նպատակ: Այս աշխատանքը միտված է ներկայացնելու որոշակի հստակ խնդիրներ, որոնք առաջանում են իրավական տարբեր համակարգերի միջմշակութային հաղորդակցության ժամանակ: Հոդվածն անդրադառնում է միջազգային իրավաբանական պրակտիկայում վճռորոշ դեր կատարող թարգմանական առանձնահատկություններին:

Downloads

Published

2017-10-16

Issue

Section

Լեզվաբանություն