ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ ԼԵԶՎԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.213Keywords:
լեզվաճանաչողական մոտեցում, բանասեր և միջմշակութային հաղորդակցման ոլորտի ուսանողներ, Հայոց ցեղասպանություն, լեզվի գիտական ուսումնասիրությունAbstract
Հոդվածի նպատակն է երիտասարդ դասավանդողներին ուղղորդել` բանասեր, լրագրող, լեզվաբան-մշակութաբան, պատմաբան և այլ ուսանողների հետ Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր և փաստաթղթեր ուսումնասիրելիս: Ուսուցումն ու քննարկումները դառնում են առավել արդյունավետ, երբ նյութի մատուցման մեթոդաբանությունը զուգորդվում է լեզվաճանաչողական մոտեցմամբ: Դրա արդյունքում կարևորվում է արտալեզվական հիմքի ճիշտ ներկայացումը անհրաժեշտ հատկանվան ընտրությամբ` Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել ոչ թե Օսմանյան Կայսրությունում, այլ Հայաստանում, հայի բնօրրանում, որի հետևանքով հայը ենթարկվել է հայրենազրկման: Կարևորվում է նաև այն, որ 1915 Հայոց ցեղասպանությունն իրագործվել է պետականորեն` թուրքական կառավարության անմիջական որոշմամբ և վերահսկողությամբ` հայ գենը և հայ ժողովրդին բնաջնջելու միտումով: Հետևաբար, էական է այդ թեման քննարկելիս «զանգվածային սպանություններ» հոմանշային շարքից կատարել գիտաբառի ճիշտ ընտրություն` ‘genocide’ (ցեղասպանություն) և ‘democide’ - (պետական իշխանությունների կողմից կազմակերպված ցեղասպանություն` առաջարկված Ռումմելի կողմից) գիտաբառերի ընտրությամբ` շեշտելով 1915 թ. տեղի ունեցած ցեղասպանության բուն էությունն ու նպատակները:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2017 Author(s)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.