ՍԻՄՎՈԼԸ՝ ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉՄԱՆ ՄԻՋՈՑ ԵՎ ՆՊԱՏԱԿ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2020.24.2.040Keywords:
սիմվոլ, նշան, պատկերանշան, մյութոս, մշակույթ, աշխարհաճանաչում, փոխաբերությունAbstract
Աշխարհի ճանաչման և արտապատկերման համատեքստում սիմվոլն այն եզակի հասկացություններից է, որ գործառնում է մարդու մտահոգևոր գործունեության գրեթե բոլոր ոլորտներում (մյութոս, կրոն, մշակույթ, գիտություն, գրականություն և այլն): Սիմվոլի գործառութային այս բազմազանությամբ է պայմանավորված մի շարք գիտակարգերի կողմից նրա հանդեպ ցուցաբերվող հետազոտական հետաքրքրությունը անտիկ ժամանակներից սկսած մինչև մեր օրերը: Սույն հոդվածում փորձ է արվում քննության առնել սիմվոլի ուսումնասիրմանն առնչվող հիմնարար տեսությունների տեսակետները փիլիսոփայության, հոգեբանության, մշակութաբանության, նշանագիտության, լեզվաբանության և գրականագիտության ոլորտներում: Հարկ է նշել, որ հոդվածի խորագրի բովանդակությամբ է պայմանավորված սիմվոլը բնութագրող հիմնադրույթների ընտրությունն ու մեկնաբանությունների հայեցակարգային հենքը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Zaven HARUTYUNYAN, Armine KIRAKOSYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.