ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (տեսակետների և հեռանկարների ակնարկ)

Authors

  • Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ Վ.Բրյուսովի անվ. պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2020.24.2.096

Keywords:

հաղորդակցություն, միջմշակութային հաղորդակցություն, միջմշակութային կոմպետենցիա, միջմշակութային իրազեկության ախտորոշում, միջմշակութային իրազեկության գնահատում, վերջնարդյունքներ, լեզվաբանական կրթություն

Abstract

Հոդվածում ուսումնասիրության առարկա է դարձել եվրոպական, ամերիկյան և ռուսաստանյան մասնագետների գիտական և գիտամեթոդական փորձը միջմշակութային կոմպետենցիայի ձևավորման ոլորտում, կանխորոշվել են միջմշակութային կոմպետենցիայի ձևավորման նպատակը և խնդիրները ժամանակակից հասարակության նոր զարգացումների` աշխարհի գլոբալացման համատեքստում: Հատկապես կարևորվել է միջմշակութային կոմպետենցիայի ձևավորման տեղն ու դերը լեզվաբանական կրթության ոլորտում, քանի որ օտար լեզուների դասավանդման գործընթացը նոր պայմաններում նախատեսում է ուսումնառողների լեզվի իմացության նպատակի, լեզուն օգտագործելու միջավայրի, միջմշակութային իրազեկության ախտորոշումն ու գնահատումը, դասավանդման նպատակների, խնդիրների, մեթոդաբանության ու վերջնարդյունքների հարմարեցումը օգտագործման ոլորտներին, և այս ամենի ընթացքումն ու արդյունքում համապատասխան միջմշակութային կոմպետենցիայի ձևավորումը:

Downloads

Published

2020-11-30

Issue

Section

Մեթոդիկա