ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Authors

  • Նարե ՇԱԼՈՒՆՑ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2021.25.2.099

Keywords:

քաղաքական խոսույթ, Էմանուել Մակրոն, փաստարկում, ներակայում, բառակազմ, ոճական հնար

Abstract

Սույն հոդվածում քննության են առնվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական ելույթները: Հոդվածի նպատակն է վերհանել քաղաքական գործչի խոսքին բնորոշ հիմնական գծերը: Ուսումնասիրությունն իրականացվում է նախագահի չորս ելույթների հիման վրա՝ հաշվի առնելով ելույթների փաստարկային ներուժը, բառակազմը և ոճական բաղադրիչը: Վերլուծությունից պարզ է դառնում, որ փաստարկումը մեծ կարևորություն է ձեռք բերում խոսույթի տվյալ տեսակի համատեքստում. ընդգծվում է փաստարկման դերը լսարանին համոզելու գործում: Կարևորվում են ելույթներում մի շարք գաղափարներ առաջ քաշելու նպատակով գործածված եզրույթները: Ինչ վերաբերում է ելույթների ոճական բաղադրիչին, քաղաքական գործչի խոսքին բնորոշ առանձնահատկություններից է ոճական հնարների գործածությունը, որի օգնությամբ խոսքը դառնում է առավել տպավորիչ և կենդանի:

Downloads

Published

2022-03-15

Issue

Section

Լեզվաբանություն