ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2022.26.1.094Keywords:
ռազմական կրթություն, սովորողի տարիքային առանձնահատկություններ, մոտիվացիան որպես դասավանդման խթանիչ, լեզվի դասավանդման մեթոդներ և մոտեցումներAbstract
Հոդվածում քննության են առնվում անգլերենի դասավանդման որոշ առանձնահատկությունները ռազմական ուսումնական հաստատություններում։ Հոդվածում ընդգծվում է այն միտքը, որ անգլերենի դասավանդման առանձնահատկությունները պայմանավորված են թիրախային լսարանի առանձնահատկություններվ։ Խոսվում է ուսումնառողների չափահաս լինելու հանգամանքի մասին, մանրամասնվում է չափահասների սովորելու առավելություններն ու թերությունները մի շարք օրինակներով։ Քննարկվում է առարկան ոչ մասնագիտական լինելու ու ուսումնառողների մոտ ներքին մոտիվացիայի պակասի ու բացակայության մասին։ Հոդվածի նպատակն է ռազմական ուսումնական հաստատություններում անգլերենի դասավանդման առանձնահատկությունների ուսումնասիրությունը, մասնավորապես դասավանդման այն մեթոդների ու մոտեցումների վերհանումը, որոնք հնարավորություն կընձեռեն հիշյալ ոլորտում բարելավել և կատարելագործել անգլերենի դասավանդման որակը։ Դասավանդման առանձնահատկությունները դիտարկելու շրջանակներում ուսումնասիրվել է նաև թիրախային լսարանի առանձնահատկությունները՝ դրանք որոշիչ համարելով մեթոդի ընտրության հարցում։ Ուսումնասիրության համար քննության են առնվել արդի մանկավարժության մեջ լեզվի դասավանդման այն մոտեցումներն ու մեթոդները, որոնց համադրմամբ ակնկալվում է հաջողություն թիրախային խմբի մոտ։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Arpine GHRZOYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.