ՀԱՅԱԼԵԶՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ԼԵԶՎԱԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2022.26.2.030Keywords:
սոցիալական գովազդ, լոկուտիվ ակտ, իլլոկուտիվ ակտ, պերլոկուտիվ ակտ, կարգախոս, գլխագիր, հիմնական գովազդային տեքստ, արձագանք-ասույթAbstract
Հայաստանում սոցիալական գովազդը սկսել է զարգանալ վերջին տարիներին և դեռևս այնքան լայն տարածում չունի: Թեպետ սոցիալական գովազդների օրինակները Հայաստանում սակավաթիվ են, հնարավոր է մատնանշել որոշակի թեմատիկ ուղղություններ, որոնցից ամենակարևորն ու տարածվածը առողջ ապրելակերպին ուղղված գովազդներն են: Վերջին տարիներին հաճախ հանդիպող առողջապահական սոցիալական գովազդներից են ծխելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված գովազդները: Նմանատիպ տպագիր սոցիալական գովազդների արդյունավետության բարձրացման համար հաճախ լեզվական տեքստը զուգակցվում է պատկերանշանների հետ: Հետևաբար սոցիալական գովազդային տեքստերը նպատակաուղղված գործի են դնում ազդեցության տարբեր մեխանիզմներ՝ զուգակցելով լեզվական և արտալեզվական միջոցները, որպեսզի հասնեն իրենց իլլոկուտիվ նպատակին, այն է, կոչ անեն ապրել առողջ ապրելակերպով:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Heghine KHARAZYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.