ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ. ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽԱՆՈՒՆՈՒԹՅՈՒՆ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2022.26.2.042Keywords:
ճանաչողական լեզվաբանություն, հասկացական փոխաբերություն, հասկացական փոխանունություն, հայեցակարգավորում, ճանաչողական կաղապարներ, ժողովրդական հեքիաթAbstract
Հոդվածի շրջանակներում քննվում է ժամանակի հայեցակարգավորումը փոխանունությունների և փոխաբերությունների միջոցով բրիտանական և հայկական հեքիաթներում։ Հեքիաթի տեքստը, լինելով վերացական և մտացածին, կրում է անգիտակցականի ավելի վառ արտահայտված տարրեր և հետազոտության համար անփոխարինելի լեզվանյութ է։
Թե՛ բրիտանական, թե՛ հայկական հեքիաթներից բերված օրինակներով փաստվում է, թե ինչպես է ժամանակ վերացական հասկացությունն արտապատկերվում որպես սուբյեկտ, տարածություն և առարկա։ Ավելին՝ ուսումնասիրությունը բերում է այն եզրահանգման, որ ավանդական տոների, կենցաղավարության, գյուղատնտեսական գործունեության, բնության երևույթների, թագավորությունների, սննդի անվանումներ նշող բառամթերքով արտահայտված ժամանակային փոխանունություններն ավելի լայն ընդգրկում ունեն հեքիաթի ժանրում։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Lusine MADATYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.