Կորպորատիվ խոսույթի դերը կորպորատիվ ինքնության ձևավորման գործում՝ տարեկան զեկույցներին բնորոշ որոշ լեզվագործաբանական օրինաչափությունների հիման վրա

Authors

  • Լիլիթ Ավդալյան Armenian State University of Economics

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.003%20

Keywords:

կորպորատիվ հաղորդակցություն, գործարար խոսույթ, կորպորատիվ խոսույթ, կորպորատիվ կերպար, կորպորտիվ ինքնություն, լեզվագործաբանական օրինաչափություններ, տարեկան զեկույց

Abstract

Հետազոտողների
շրջանում գործարար և կորպորատիվ խոսույթի ուսումնասիրության նկատմամբ հետզհետե աճող հետաքրքրությունը կարելի է պայմանավորել գործարար խոսույթին վերագրվող դերով, քանի որ վերջինս համարվում է կազմակերպությունների՝ շահույթի առավելացմանն ուղղված գործունեության
կարևորագույն գործոն՝ աշխատավայրում, շուկաներում, ֆոնդային բորսաներում, և ցանկացած գործարար միջավայրում պատշաճ հաղորդակցման
արդյունքում երաշխավորելով արդյունավետ քննարկումներ տարբեր հանդիպումների և բանակցությունների ընթացքում, ինչպես նաև ամուր և երկարատև հարաբերություններ բոլոր շահառուների հետ։ Հոդվածի նպատակը
կազմակերպությունների՝ կորպորատիվ կերպարի և ինքնության խթանման
նպատակով համապատասխան խոսույթի դերի ընդգծումն է՝ դրանում
առավելապես կիրառվող լեզվագործաբանական միջոցների ուսումնասիրության հիման վրա։ Տարեկան զեկույցները կարևորագույն գործիք են հանդիսանում կազմակերպության և վերջինիս շահառուների միջև ամուր կապի
ձևավորման, առկա շահառուներին մոտիվացնելու և նոր ներդրողներ ներգրավելու համար, ինչով էլ պայմանավորված է հոդվածի գործնական նյութի
ընտրությունը։ Այսպիսով, մի շարք կազմակերպությունների տարեկան
զեկույցների համադրմամբ, խոսույթի մանրակրկիտ ուսումնասիրության ընթացքում փորձ է արվել վեր հանել լեզվաբանական և գործաբանական որոշ
օրինաչափություններ (ինչպես օրինակ՝ բառապաշարային, քերականական,
ոճաբանական որոշ կարգերի կամ միավորների, ինչպես նաև բազմաեղանակավորման կիրառումը), որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով
ազդել թիրախային լսարանի վարքագծի և որոշումների վրա։ Հետազոտության արդյունքները վերստին հաստատում են թեմայի առնչությամբ նախկինում հնչեցված մոտեցումները կորպորատիվ խոսույթի բազմաշերտ լինելու
վերաբերյալ՝ միաժամանակ ծառայելով որպես անհրաժեշտ և օգտակար գիտելիք թիրախային լսարանի համար՝ ստացված խրթին տեղեկատվությունը
հնարավորինս ճիշտ վերծանելու հմտությունների բարելավմանն ուղղված։

Downloads

Published

2024-06-27