Դերեկ Շովինի դատավարությունը. դատական գործի լեզվական և հռետորական վերլուծություն

Authors

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.024%20

Keywords:

դիսկուրսի վերլուծություն, քերականական վերլուծություն, ոճաբանական վերլուծություն, հռետորական հատկություններ, փաստաբանների բացման ելույթների ուսումնասիրություն

Abstract

Փաստաբանների ելույթը դատարանի դահլիճում արժեքավոր է, քանի որ նրանց դերն առանձ­նա­հատուկ նշանակություն ունի պաշտպանյալների համար: Մեծ հետաքրքրու­թյուն և կարևորություն է ներկայացնում նրանց խոսելաձևը, օգտագործած բառաձևերը, տրամադրած տեղեկատվությունը և այն, թե ինչպես են նրանք դա իրականացում: Սույն հոդվածում մեր նպատակն է վերլուծել փաս­տաբան­ների ելույթը Ջորջ Ֆլոյդի դատական գործի վերաբերյալ և ուսումնասիրել, թե ինչպես կարող է համապատասխան լեզվական տարրերի ընտրությունն օգնել կողմերից մեկին՝ այն շահելու համար։ Միաժամանակ, կարևոր է նկատել, թե բացի փաստացի տեղեկատվությունից, դատական գործընթացի պարտության հանգեցնող ինչպիսի ապացույցներ են բացակայում մյուս կողմի խոս­քում։ Քննվող գործի վերաբերյալ մեր նախնական դիտարկում­ները հանգեցրել են այն համոզման, որ կարևոր է ուսումնասիրել ոչ միայն փաստաբանի խոսքի հռետորական կողմը, այլև դրանում օգտագործված լեզվական նյութը, որը վճռորոշ ազդեցություն է թողնում ինչպես ատենակալ­ների, այնպես էլ դատարանի դահլիճում ներկա գտնվողների վրա: 

Downloads

Published

2024-06-27