Գիտափորձը որպես հոգելեզվաբանական ուսումնասիրության մեթոդ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.073Keywords:
Բանալի բառեր. հոգելեզվաբանական մեթոդ, զուգորդային գիտափորձ, լեզվական կարգ, շարակարգային և հարացուցային զուգորդում, հուզանիշ բառերAbstract
Հոդվածում քննության է առնվում գիտափորձային մեթոդը, որը կիրառելիս հնարավորություն է ընձեռվում ուսումնասիրել լեզվական փաստերը` քննվողի կողմից վերահսկվող ու ղեկավարվող պայմաններում: Հոգելեզվաբանական ուսումնասիրության այս մեթոդը հնարավորություն է ընձեռում մարդու կողմից տեղեկատվության ընկալման, յուրացման և վերարտադրման ընթացքը ուսումնասիրելու համար: Ազատ զուգորդումների հոգելեզվաբանա-կան մեթոդը հնարավորություն է ընձեռում հույզերի բառային կարգին պատկանող միավորնե-րը դիտարկել որպես լեզվական փաստեր և խոսքաստեղծման գործընթացի անբաժանելի մաս: Գիտափորձի մասնակիցների խոսքային ստեղծագործական ունակությունները մեծապես կախված են նրանց սոցիալ-տարիքային բնութագրից: Ընդհանուր առմամբ, վերլուծությունը տվել է բուհական համակարգում անգլերեն բառապաշարի որոշակի կարգի յուրացման պատկեր, որը կարելի է արտածել բառապաշարի այլ կարգերի վրա:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Rouzanna Arakelyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.