Համագործակցային գրելու հմտությունների զարգացումը «Անգլերենը հատուկ նպատակների համար» դասընթացում․ առավելություններ, մարտահրավերներ և մոտեցումներ

Authors

  • Irina Burnazyan Yerevan State University
  • Lusine Bostanjyan
  • Anna Papoyan

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.185

Keywords:

համագործակցային գրելու հմտություն, «Անգլերենը հատուկ նպատակների համար», արհեստական բանականություն, գրելու հմտություն, փափուկ հմտություններ, բազմաբնույթ մտածողություն

Abstract

Սույն հոդվածը ուսումնասիրում է համալսարանական մակարդակում «Անգլերենը հատուկ նպատակների համար» դասընթացում համատեղ գրելու հմտության զարգացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվում այն մարտահրավերներին, որոնց կարող են հանդիպել ինչպես ուսուցիչները, այնպես էլ ուսանողները համագործակցային լսարանում։ Ներկայացվում են համատեղ գրելու առավելությունները և որոշ գործնական մոտեցումներ, որոնք կարող են խթանել գրավոր հմտությունների զարգացումը՝ անկախ ուսումնական ծրագրի սահմանափակումներից։ Հոդվածը առաջարկում է նաև դասավանդման ընթացքում արհեստական բանականության՝ որպես համագործակցային գործընկերոջ, ընդգրկման հնարավորությունը։ Աշխատությունը նույնպես ներկայացնում է Հովարդ Գարդների բազմաբնույթ մտածողության տեսությունը, որը կարևորում է ութ մտածողությունները համագործակցային գրավոր աշխատանքում: Ուսանողների խմբավորումը ըստ ունակությունների նպաստում է հաղորդակցմանը, ստեղծում է դրական միջավայր և համագործակցության գործընթացը դարձնում ավելի դինամիկ: Գործնական կիրառման նպատակով հոդվածում ներկայացված է 80 րոպեանոց դասի համար նախատեսված մանրամասն պլան, որը նպաստում է «Անգլերենը հատուկ նպատակների համար» դասընթացում համատեղ գրելու հմտության զարգացմանը։

Downloads

Published

2024-06-27